Բաժիններ՝

Վերջին տարիների ամենատաք փետրվարը շարունակում է եղանակային ռեկորդների շարքը

Անցյալ ամիսը, ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության տվյալների համաձայն, եղել է վերջին ժամանակների ամենատաք փետրվարը, որը շարունակել է նախորդ ութ ամիսների սահմանած ռեկորդը։ Այս մասին տեղեկացնում է ΒΒC-ից։

Սկսած 2023 թվականի հունիսից՝ ամեն ամիս սահմանվում է տարվա այդ եղանակի համար նոր առավելագույն ջերմաստիճան։

Ծառայության հաղորդմամբ՝ համաշխարհային օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանը հիմա ռեկորդային բարձր մակարդակի վրա է, իսկ Անտարկտիկայում ծովի սառույցը կրկին հասել է ծայրահեղ ցածր մակարդակի։

Ջերմաստիճանի բարձրացման պատճառներից մեկն էլ Խաղաղ օվկիանոսում «Էլ Նինյո» երևույթն է, որի առաջացման արդյունքում Հարավային Ամերիկայի հասարակածային լայնությունների առափնյա ջրերի ջերմաստիճանը լինում է սովորականից տաք՝ ազդելով արևադարձային և մերձարևադարձային գոտիների մեծ մասի վրա։

«Ջերմոցային գազերն, անշուշտ, (ջերմաստիճանի բարձրացման) հիմնական պատճառն են», – ընդգծել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության գլխավոր քարտուղար Սելեստե Սաուլոն։

ԵՄ կլիմայի փոփոխության «Կոպեռնիկոս» ծառայության հաղորդմամբ՝ այս տարվա փետրվարին ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի սանդղակի 1,77 աստիճանով բարձր է եղել մինչարդյունաբերական ժամանակահատվածում գրանցված ջերմաստիճանից։ Սա նոր ռեկորդ է սահմանում՝ 0,12 աստիճանով գերազանցելով 2016 թ․-ին արձանագրված ցուցանիշը։

Հատկապես բարձր ջերմաստիճան է գրանցվել Հարավային Ավստրալիայում, Հարավ-արևմտյան Ասիայում, Հարավային Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում։

2015 թվականին կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրի շրջանակներում շուրջ 200 երկրներ պայմանավորվել են փորձել թույլ չտալ, որ գլոբալ տաքացումը գերազանցի ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031