Շվեդիան միացավ ՆԱՏՕ-ին

Շվեդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Այս մասին տեղեկանում ենք  ԱՄՆ պետդեպարտամենտի կայքից։

Նշվում է, որ 2024 թվականի մարտի 7-ին կատարվել են Հյուսիսատլանտյան պայմանագրին՝ Շվեդիայի Թագավորության միանալու մասին արձանագրության երկրորդ հոդվածով սահմանված պայմանները։ Ըստ այդմ՝ արձանագրությունն ուժի մեջ է մտել 2024 թվականի մարտի 7-ին։

Շվեդիան ՆԱՏՕ-ի 32-րդ անդամն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031