Բաշար ալ Ասադի և Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում զինված հակամարտության մի շարք մասնակիցների միջև բանակցությունների արդյունքում Ասադը որոշել է լքել նախագահի պաշտոնը, ինչպես նաև երկիրը՝ ցուցումներ տալով իշխանության փոխանցումը իրականացնել խաղաղ ճանապարհով։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա թիմը ուշադիր հետևում են Սիրիայում տեղի ունեցող արտակարգ իրադարձություններին, ասվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավետի հայտարարության մեջ։
Վրաստանում կընդունվի օրենք, ըստ որի՝ ցույցերի մասնակիցներին կարգելվի դեմքը փակել դիմակով կամ հագուստով. այս մասին գրում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:
«Ոչուփուչ Ալիևը ցանկացած առիթով օգտագործում է «Արևմտյան Ադրբեջան» տերմինը, սրանք վախենում են մի խոսք ասեն Բաքվում պահվող մեր պատանդների, գերիների մասին։ Վախենում են խոսք ասեն դաշտային ու Լեռնային Արցախի մասին, խոսք ասեն Սյունիքի զավթված տարածքների, Նախիջևանի, էլ չեմ ասում՝ Արևմտյան Հայաստանի մասին։ Հետո կպարզվի, թե ինչո՞ւ չեն խոսում, այս լռության պատճառները հետո կպարզվի»,- հավելեց Արգամ Հովսեփյանը։
Նշվում է, որ այս համաձայնագրի համաձայն, «Հեզբոլլահը» պետք է հեռանա Լիբանանի հարավից, որը սահմանակից է Իսրայելի հյուսիսային հատվածին։
ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ժողովրդավարության բացակայությանը և իշխանափոխության անհրաժեշտությանը: Նա համապատասխան ուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան էջում:
Սիրիական զինված ընդդիմությունը սկսել է հարձակվել քրդական ուժերի վրա, որոնց հետ համագործակցել է մինչև Դամասկոսի վրա վերահսկողություն հաստատելուց առաջ։
Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Բլագոդատնոյե գյուղը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հ.Գ. 72 ժամ էլ տանք, որ հերքի կամ հաստատի դեռևս 2020թ.-ի սեպտեմբերին արված իր խոսքը՝ «Բերքաբեր Արցախը: Ակնան (Աղդամը) իմ հայրենիքն է…»:
Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերն ու Լլոյդ Օսթինը կիրակի հեռախոսով քննարկել են Սիրիայում վերջին զարգացումները, հայտնում է թուրքական ռազմական գերատեսչությունը։
Կիրակի օրը հարձակման է ենթարկվել Դամասկոսում Իրանի դեսպանատունը, հայտնում է Mehr-ը։
2021թ. ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսարևելյան Հասաքա նահանգի Ալ-Մալիքիյա բնակավայրում կառուցեց ևս մեկ ռազմաբազա։ Կառուցման համար բնակավայր էին բերվել մոտ 60 զրահամեքենա և ինժեներական մեքենաներ։ Նշվում էր, որ ԱՄՆ-ն «այս ռազմաբազան կառուցում է տարածքի նավթահանքերին ավելի մոտ լինելու և Սիրիայի կառավարությանը պատկանող ռեսուրսները գողանալու նպատակով»։
Դամասկոսը վերահսկողության տակ առնելուց հետո ահաբեկիչները մուտք են գործել Սիրիայի ՊՆ շենք, ինչպես նաև նախագահական պալատի համալիր:
Սիրիայի վարչապետ Մուհամմեդ ալ Ջալալին կիրակի օրը Al Arabiya-ին ասել է, որ իր վերջին շփումը Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ եղել է շաբաթ երեկոյան՝ հավելելով, որ ինքը տեղեկություն չունի Ասադի գտնվելու վայրի մասին:
Սիրիայի նախարարների կաբինետի անդամները իրենց բնականոն աշխատանքին կվերադառնան երկու օրվա ընթացքում: Նման հայտարարությամբ է հանդես եկել Սիրիայի կապի նախարար Իյադ ալ-Խաթիբը Al Arabiya-ին տված հարցազրույցում, հայտնում է TASS-ը:
Մեծ է հավանականությունը, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կարող էր զոհվել ավիավթարի հետևանքով, Reuters-ին հայտնել են սիրիական աղբյուրները։
Ասադը հեռացավ։ Նա փախավ իր երկրից։ Նրա պաշտպան Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի գլխավորությամբ, այլևս շահագրգռված չէր պաշտպանել նրան։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։
Ավելի վաղ CNN-ը և Al Jazeera-ն հայտնում էին, տարածվում էին նաև տեսանյութեր, որ քաղաքի օդանավակայանում «քաոս» է՝ տասնյակ մարդիկ արագ անցնում էինն օդանավակայանի հսկիչ կետերով, որտեղ անձնակազմ գրեթե չկար։AFP-ն, վկայակոչելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը, հայտնում է, որ կառավարության սպաներն ու զինվորները լքել են մայրաքաղաքի օդանավակայանը։
Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները Քաթարում կայացած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները, հայտնում է Tasnim-ը։
Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը կասկածվում է պետական դավաճանության մեջ, հայտնում է Yonhap-ը։
Նրանցից ոմանք ազատ շրջում են դատարկ նախագահական պալատում։
#ՀԻՄԱ. ԱԲՐԱՀԱՄ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ` ԴԱՄԱՍԿՈՍԻ ԱՆԿՄԱՆ ՈՒ ՍԻՐԻԱՅԻ ՄԱՍԻՆ. #ՈՒՂԻՂ
ԱԳՆ տեղակալն ասում է` սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ միջև:
Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Սիրիայում գործող իշխանության անկման և թուրքամետ զինյալների կողմից երկիրը գրավելու ֆոնին Իսրայելի բանակը նոր դիրքեր է զբաղեցրել օկուպացված Գոլանի բարձունքներում, որը Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածք է։
Բարձրահասակ, նրբամարմին Բաշարը, որ զրուցակիցների վրա ավելի շուտ վիրաբույժի, քան կործանարար պատերազմի ճիրաններում հայտնված պետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի տպավորություն էր թողնում… հանդիպման ավարտին խնդրեց Սերժ Սարգսյանին փոխանցել.
Էրդողանը իր մեջ սկսել է տեսնել Օսմանյան բոլոր հաջողակ սուլթաններին։
«Դամասկոսն ընկավ սիրիական պետության ու բանակի անփառունակ և թուլամորթ պահվածքի հետևանքով։
Երկրի մեծագույն մասը և այդ թվում` մայրաքաղաք Դամասկոսն այժմ Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկչական խմբավորումների ձեռքին է:
Դամասկոսը գրաված զինյալները երաշխավորել են մայրաքաղաքում մնացած նախարարների անվտանգությունը, Al-Arabiya հեռուստաալիքի եթերում հայտարարել է Սիրիայի կապի նախարար Իյադ ալ Խաթիբը։