Մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել Ստեփանակերտից հերթափոխի մեկնած ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Մարտի 2-ին Գերմանիա կատարած աշխատանքային այցի ավարտին Նիկոլ Փաշինյանն առիթն օգտագործելով՝ հանդիպել է նաև հայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ ու պատասխանել է նրանցից մի քանիսի հարցերին։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը կեղծ է։
Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է Ադրբեջանի զինված ուժերի կազմակերպած դիվերսիային Արցախում, որի հետևանքով Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության երեք ծառայող է զոհվել:
Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է:
Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը սոցիալական ցանցերի իր էջերում կատարած գրառման միջոցով անդրադարձել է 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել է 3 ոստիկան:
Հասկանալու համար, թե մարտի 5-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակումը ինչ սպառնալիքներ էր ներկսյացնում, ուզում եմ հանրության ուշադրությունը սևեռել մեկ այլ` չքննարկված կարևոր հանգամանքի վրա:
Բազմաթիվ հաստատված դեպքեր են գրանցվել, երբ ադրբեջանցի զինվորներն անդամահատել են դիակները, գլխատել եւ մահապատժի են ենթարկել ինչպես մարտիկներին, այնպես էլ քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ օգտագործել արգելված զենքեր, ինչպիսիք են կասետային ռումբերն ու սպիտակ ֆոսֆորը:
Վրաստանի հացահատիկային ֆերմերների միության ղեկավար, «Շիրաք» ընկերության հիմնադիր Նիկոլոզ Բենիաիձեն BusinessPressNews-ին հայտնել է, որ տեղական արտադրության ցորենը բավարարում է պահանջարկի ընդամենը 20-25 տոկոսը, ինչը, սակայն նվազում է:
Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարությունը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պայմանավորվել են՝ աբխազական գինին արտահանել Բելառուս, գրում է Business Media Georgia-ն։
Այսօր կուզենայի հակիրճ անդրադառնալ 2018-2022թթ. սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսական արդյունքներին։ Հաջորդ հրապարակումներում անդրադարձ կլինի ֆինանսական, սոցիալական, ժողովրդագրական, իրավական ասպեկտներին, ինչպես նաև կոռուպցիային։
Տնտեսության զարգացումը, զուգակցվելով նվազագույն աշխատավարձի ուղղությամբ վարած քաղաքականությամբ, նպաստել է բնակչության միջին եկամուտների աճին և ըստ եկամուտների հաշվարկվող աղքատության մակարդակի նշանակալի կրճատմանը։
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է կրծքավանդակի հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում:
Ռուսաստանում նավթամթերքի արտահանման ծավալը 2023 թվականին կարող է նվազել 16 տոկոսով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով veb.RF զարգացման պետական կորպորացիայի գլխավոր տնտեսագետ Անդրեյ Կլեպաչինի հայտարարությանը։
ՌԴ պաշտպանության նախարարությունը մարտի 5-ի տեղեկագրում չի անդրադարձել մարտի 5-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Արցախում իրականացրած դիվերսիոն հարձակմանը, թեև ՌԴ խաղապահ զորախմբի զինծառայողները եղել են հարձակման վայրում։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը այցից առաջ ասել է, որ քննարկումները կկենտրոնանան «տարածաշրջանային կայունության համար Իրանական աճող սպառնալիքի եւ ինտեգրված օդային եւ հակահրթիռային պաշտպանության ոլորտում անվտանգության ոլորտում բազմակողմ համագործակցության զարգացման վրա»:
անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Խորապես ցավակցում եմ միջազգային ահաբեկչության արդյունքում Արցախ պետության երեք ոստիկանության սպաների՝ Արմեն Բաբայանի, Դավիթ Դանիելյանի, Արարատ Գասպարյանի մերձավորներին։
Մարտի 26-ին արտահերթ ընտրություններ տեղի կունենան Շիրակի մարզի Անի (17 բնակավայր) և Սյունիքի մարզի Սիսիան (32 բնակավայր) խոշորացված համայնքներում. արտահերթ, որովհետև հերթական ընտրություններից հետո այդ համայնքներում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուները չկարողացան հավաքել 50+1 տոկոս և միանձնյա համայնքների կառավարում ստանձնել. դա նրանք պետք է անեին կոալիցիաների միջոցով, սակայն որևէ այլ ուժ ՔՊ-ի հետ այդպես էլ կոալիցիա չկազմեց։
Աղբյուրը նաև նշել է, որ հակամարտությունը հարթվել է, և միջադեպի ճշգրիտ պատճառները հետաքննվում են։
«Նույնիսկ 3-4 տարի առաջ այս իշխանությանը նվիրված երդվյալները չեք էլ պատկերացնի, թե ինչպես են արտահայտվում օրվա իշխանության հասցեին և ինչ տրամադրվածություն ունեն, որովհետև հասկանում են՝ խաբվել են. նույնիսկ խաղաղության օրակագն է եղել խաբկանք»։
Ինչևէ, Ադրբեջանի ագրեսիան դրսևորվեց ոչ միայն շփման գծում, այլ դիվանագիտական ձևակերպումներում, որովհետև այս ագրեսիայի հետ կապված հայտարարությամբ, Ադրբեջանի ԱԳՆ-ն շինծու, կեղծ որակումների ներքո առաջ քաշեց ՀՀ-ն Արցախին կապող միջանցքում ադրբեջանական անցակետերի տեղակայման թեման:
Չավուշօղլուն նաեւ ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ քննարկել է գործարքը երկարաձգելու ջանքերը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել այսօր` մարտի 5-ին, ադրբեջանական զինուժի իրականացրած և մի քանի մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության վերաբերյալ:
Մեկ էլ Վազգենին առաջինը դավաճանած մարդիկ` ի դեմս իր եղբոր ու խաղաղասեր կուտոկի, Վազգեն մի’ ցիտեք, դուք Վազգենի գործն էլ թաղեցիք …։
Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող, եւս մեկը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը գնահատվում է ծանր:
ՀՀ ԱԳն-ն այսօր Արցախում տեղի ունեցած դիվերսիոն ներթափանցումը նախապես ծրագրավորված և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հրահանգավորված սադրանք է որակել:
Ջրաղացներ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր կառուցվող համայնքը դեռ անուն չունի, ժամանակավոր «Նոր գյուղ» են ասում, բայց ունեն տարբերակ, որն առաջիկայում կներկայացնեն Կառավարությանը: