Արցախի ժողովրդի համար դիտավորյալ անտանելի կենսապայմաններ ստեղծելու նպատակով ավելի քան 80 օր շարունակվող շրջափակման ֆոնին իրավիճակի կտրուկ սրումը, որը հանգեցրել է զոհերի, հերթական անգամ վկայում է Ադրբեջանի իրական նպատակների և Արցախի էթնիկ զտումն ավարտին հասցնելու մտադրության մասին:
Ասենք՝ ո՞նց կարելի էր էս գելուգազան տարածաշրջանում երկրի ղեկը վստահել բանսարկություններից ու ստորություններից բացի՝ կյանքում ոչ մի բանով չզբաղված, ոչ մի արժեք չստեղծած մի հեյվանի
Վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերը ակտիվություն են ցուցաբերել շփման գծի տարբեր ուղղություններով, թիրախավորել են մեր բնակավայրերի անվտանգությունն ապահովելու նպատակով տեղադրված տեսախցիկները, վնասել կամ ոչնչացրել դրանք»,- ասվում է հայտարարության մեջ։
Ադրբեջանական կողմը կեղծ փաստեր է ներկայացնում՝ պնդելով, թե իբր ոստիկանական մեքենայով զենք էր տեղափոխվում Հայաստանից Արցախ: Այնինչ իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում ահաբեկչություն է որակել Ադրբեջանի ԶՈՒ դիվերսիոն խմբի կողմից Արցախի ՆԳՆ ոստիկանության ավտոմեքենայի վրա հարձակումը, որին զոհ է գնացել 3 ոստիկան, ևս մեկը վիրավորվել է։
«Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ» (IDFI) հասարակական կազմակերպության հրապարակած զեկույցի համաձայն, 2022 թվականին Վրաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանի քաղաքացիների հետ ամուսնության 806 դեպք է գրանցվել:
Արցախում Ադրբեջանի դիվերսիոն գործողոթյունների հետևանքով ունենք երեք զոհ ու վիրավոր: Փաստացի, Արցախը շրջափակման մեջ պահելով, գազի ու էլեկտրաէներգիայի խափանումներով արցախցիներին ճնշելու ձախողված փորձերից հետո Ադրբեջանն անցավ ռազմական ճանապարհով խնդիրների լուծման փորձերին։
Տարածված հաղորդագրությունում ասվում է․ «Երկուսուկես ամիս շարունակվող շրջափակման պայմաններում ադրբեջանական կողմը վերջին օրերին դիմում է նաև զինված հարձակումների՝ տարբեր ուղղություններով թիրախավորելով նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղտեխնիկան։
Ըստ տեղեկությունների, տարբեր տեսակի հրաձգային զինատեսակներից բացի նռնականետեր և ականանետեր են կիրառվել:
Լուրերը, որ Սուրեն Պապիկյանը պաշտոնանկ է արվելու, չեն համապատասխանում իրականությանը
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է։
Երկրաշարժը զգացվել է նաև Սաքարյա նահանգի Ադափազարի շրջանում։
168.am-ի հետ զրույցում տարածաշրջանային հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանը խոսելով այս հայտարարության իրատեսական լինելու, դրա հնարավոր վտանգների մասին՝ ասաց, որ Ադրբեջանն Իսրայելի համար նախ կարևոր է՝ որպես մուսուլմանական երկիր, քանի որ այս երկրի արտաքին քաղաքականության մեջ շատ մեծ կարևորություն է տրվում հատկապես մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։
Էստոնիայում այսօր՝ մարտի 5-ին, Ռիյգիկոգուի՝ երկրի խորհրդարանի ընտրություններ են, հայտնում է ERR.ee-ն։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այս պահին դժվար է ճիշտ ձևակերպել, թե տեղի ունեցածը խոշոր սադրանք է՞, թե՞ տեղային ագրեսիայի նախապատրաստական փուլ, սակայն այն ուղղությունը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը արցախցի ոստիկանների ուղղությամբ, բազմաթիվ վտանգավոր վարկածների տեղիք է տալիս:
Դեպքի մասին մանրամասներ կհրապարակվեն ավելի ուշ։
Փետրվարի 17-ի դրությամբ միջազգային պահուստները կազմել էին 582.1 մլրդ դոլար։
Դիվանագետները նշել են, որ հայտարարության ստորագրումը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների հարաբերությունները և ընդլայնել համագործակցությունը։
Վրաստանի խորհրդարանի բյուջետային գրասենյակը հրապարակել է տնտեսական աճի եռամսյակային կանխատեսումը։ Գրասենյակի գնահատմամբ՝ 2023 թվականի 1-ին եռամսյակում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճի տեմպը կլինի դրական և կկազմի 7,2 տոկոս։
Ընդ որում, անկում է նկատվում մշակող արդյունաբերության, գիտատեխնիկական գործունեության և էներգետիկայի հատվածում։
Այլ երկրների քաղաքացիների կողմից անցած տարի Հայաստանում անշարժ գույքի ձեռքբերման ակտիվություն է նկատվել։ Պաշտոնական տվյալներով, նրանք 363-ով ավելի շատ գույք են գնել, քան նախորդ տարի։ Խոսքն ինչպես բնակարանների, այնպես էլ՝ այլ անշարժ գույքի մասին է։
Թուրքիայի առևտրի նախարարությունը հայտնել է 2023 թվականի փետրվար ամսվա արտահանման ծավալները։ Ըստ դրա՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն 6․4%-ով նվազել է տեղի ունեցած երկրաշարժի պատճառով և կազմել 18․6 մլրդ դոլար։
ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանն օրերս է վերադարձել Հելսինկիից, որտեղ ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում միաձայն ընդունվեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև։
Գերագույն հոգևոր խորհուրդն արձանագրել է, որ Արցախի անվտանգության երաշխավորը անկախության ճանաչումն է
«ԵԱՀԿ Մինսկի խումբը վախճանվեց, այո՛, ես շեշտում եմ՝ այն, իսկապես, վախճանվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ինչից հետո մենք ստացանք մի գործընթաց՝ խիստ վտանգավոր Հայաստանի և Արցախի համար։ Խոսքը Եվրոպական միության դիտորդների վերաբերյալ կնքված պայմանագրի մասին է, որի համաձայն՝ ԵՄ 100 դիտորդ տեղակայվեց հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի ներսում՝ ՆԱՏՕ-ի հանձնառություններին համահունչ»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը։
1988-ին սկսված արցախյան շարժումը ԽՍՀՄ ներսում լուծման տարբերակ ուներ, այն կարող էր լուծվել, քանի որ ԽՍՀՄ պատմությունն ուներ օրինակներ, երբ մի հանրապետությունից մյուսին տարածքներ էին հանձնվում։ 1991-ի դեկտեմբերին Արցախի հարցը դարձավ հայ-ադրբեջանական միջազգային հակամարտություն, և արդեն 1992-ին ԵԱՀԿ-ն սկսեց զբաղվել դրանով, բազմաթիվ հանդիպումներ եղան։
Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իր քաղաքական կենսագրության ընթացքում ապացուցել է, որ փախչող չի, պատասխանատվությունից խուսափող չի, որ դա դավաճանության նման մի բան է:
2023 թվականի փետրվարին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է -0,3 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 8,1 տոկոս, փոխանցում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat):
Փաշինյանի և նրա ուղղորդմամբ՝ ուժային կառույցների բացեիբաց հարձակումները դատական համակարգի և առանձին դատավորների դեմ հաշվվում են հարյուրներով։ Նա էր, որ իր համար անհաճո դատական ակտից հետո հակասահմանադրական կոչ արեց կողմնակիցներին՝ արգելափակելու դատարանների մուտքերը։