Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հաստատել էր Գազա քաղաքի գրավման գործողությունը, իսկ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակի գրասենյակը հայտարարել էր, որ գործողությանը նախապատրաստվելու համար մոտ 60,000 պահեստազորի զորակոչի ծանուցում է ուղարկվել:
Պապը կմեկնի Թուրքիա և Լիբանան, նշվում է աղբյուրում։ Այցը նախատեսված է նոյեմբերի վերջին։
Ավելի քան 300 ձերբակալված, տասնյակ վիրավորներ և չավարտված խաղ․ այսպես ավարտվեց Արգենտինայի Ավելանեդայում կայացած Հարավամերիկյան գավաթի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը «Ինդեպենդիենտե» և «Ունիվերսիդադ դե Չիլի» թիմերի միջև։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցն է։
ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից օգոստոսի 20-ին հրապարակված նամակում նշվել է, որ ԱՄՆ կառավարության բացասական դիրքորոշումը Թուրքիայի՝ F-35 կործանիչների արտադրության ծրագրին կրկին միանալու հարցում չի փոխվել։
Թուրքիայում տարիներ շարունակ ավտոբուսով ճանապարհորդելը եղել է ավելի մատչելի և ձեռնտու։ Բայց վերջին շրջանում վառելիքի գնաճի և շահագործման ծախսերի պատճառով ավտոբուսի տոմսերը դարձել են ավելի թանկ, քան ավիատոմսերը։ Ավիաընկերությունների կողմից թռիչքների ժամանակացույցի ավելացումը, մատչելի արժեքով վաղ ամրագրումներն ավիատոմսերի արժեքը դարձրել են ավելի մատչելի։
Արտահերթի մասին մտքեր միշտ են հնչում, որոնք լրացուցիչ հիմնավորման կարիք ունեն, սակայն, դրանք հիմնավոր չեն։ Այսինքն, արտահերթ ընտրություններ չեն լինելու։
Վրաստանում այս հոդվածով նախատեսված հանցագործությունը պատժվում է չորսից հինգ տարի ազատազրկմամբ։
«Եթե դարավոր իրանական դիվանագիտությունը հավատում է այս իշխանության տված հավաստիացումներին, իրենց խնդիրն է, թեպետ չպետք է մոռանալ Իրանի նախագահ Փեզեշքիանի ադրբեջանական ծագման ու նրա որդու պրոադրբեջանական գործունեության մասին։ Բաց աղբյուրների նյութերին ծանոթանալով՝ ես չեմ հավատացել, որ Թրամփի ուղին Թուրանի ճանապարհը չէ, եթե Իրանում դրան հավատացել են, ինչպես ասում են, իրենք գիտեն…»։
Իհարկե, մեր զինված ուժերն ամեն րոպե, ամեն օր կանգնած են մեր պետության շահերի ու անվտանգության պահապանների կողքին։
Արտասահմանյան երկրներից Վրաստան մուտք գործող քաղաքացիների թվի առումով այս տարի առաջին տեղում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ Հայաստանի Հանրապետությունը երրորդ տեղում է: Երկրորդ տեղում Թուրքիան է:
Իսրայելի պաշտպանության ուժերը (ՑԱԽԱԼ) տեղեկացրել են Գազայի հատվածում գտնվող բժշկական անձնակազմին և միջազգային կազմակերպություններին քաղաքի վրա ռազմական վերահսկողությունը ստանձնելու նախատեսված գործողությունից առաջ անկլավի հարավային հատված բնակչության տարհանմանը նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։
«Անգամ այս՝ իրար հակադրվող հայտարարություններից հետո մենք վերջում տեսանք, որ Իրանի նախագահ Փեզեշքիանի մոտեցումը փոխվեց, նա հայտարարեց՝ նախընտրելի չէ, որ արտատարածաշրջանի ուժերը ներգավվեն տարածաշրջանի խնդիրների լուծման հարցում։ Կրկնում եմ՝ փոխվեց անգամ սկզբնական փուլում «Թրամփի ուղին» ողջունող Իրանի նախագահի դիրքորոշումը, ինչը նշանակում է, որ այստեղ Իրանի համար անվտանգային լուրջ խնդիր կա»,- ասաց Մելքոնյանը։
Hetq.am-ը գրում է․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 42 հասցեում ամիսներ առաջ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Կառուցվում էր տարածքում գտնվող առևտրի սրահի երկրորդ հարկը։ Քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ կառուցապատողը շինարարությունն իրականացնելու թույլտվություն ստացել է 2025 թվականի ապրիլի 28-ին։ Սակայն, մեզ մոտ առկա նկարները փաստում են, որ կառուցապատողը շինարարությունը սկսել է […]
Օգոստոսի 21-ը Ահաբեկչության զոհերի հիշատակի և հարգանքի տուրք մատուցելու միջազգային օրն է՝ հաստատված 2017 թ․ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (A / RES / 72/165) բանաձևով, որը ևս մեկ առիթ է՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված ահաբեկչությունների և համակցված բռնությունների մասին։
Հաղորդվում է, որ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչները և օտարերկրյա փորձագետները անցկացրել են ճեպազրույցներ և պատասխանել են հետաքրքրող հարցերին։
Թուրքական Ալանիա հանգստավայրի մոտակայքում Միջերկրական ծովի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի և սպառնում է ծովային բուսական և կենդանական աշխարհին։ Ջրի հետ շփումը կարող է հանգեցնել փսխման, սրտխառնոցի և ջերմության՝ մանրէների թվի աճի պատճառով, ասել է Միջերկրածովյան համալսարանի դոցենտ Գուրայ Դողանը։
Չնայած անձամբ չեմ ճանաչում այս երիտասարդին, սակայն լավ ճանաչում եմ ՔՊ-ի `իշխանական մշակույթը։
Երկրաշարժի օջախը գտնվել է 47 կմ խորության վրա։
ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ տարածաշրջանի սահմանները անփոփոխ են, և բոլոր երկրների անկախությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։
Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման շուրջ՝ հաշվի առնելով մյուս տարվա առաջին կեսին ԵՄ խորհրդում Կիպրոսի նախագահությունը:
Իրանի նախագահը նաև համագործակցության կոչ է արել բոլոր քաղաքացիներին և մտավորականներին՝ իրական անկախության և ազգային հպարտության հասնելու համար։
«Եվ հենց այս պարադիգմատիկ մոդելի ուժով պարտադրված «խաղաղության» փիլիսոփայության մեջ միայն կարող է հետևյալ միտքը հնչել ռացիոնալ. «[Մի] ձգտեք հաղթանակի, որովհետև անխուսափելիորեն կպարտվեք»,- ՆՓ»։
Եվրոպական Միության որոշ բնական պաշարներ, ինքնաթիռներ և ջեներիկ դեղամիջոցներ սեպտեմբերի 1-ից չեն ենթարկվի ԱՄՆ-ի 15 տոկոսանոց մաքսատուրքերի, ասվում է ԵՄ-ի և Միացյալ Նահանգների համատեղ հայտարարության մեջ՝ «Փոխադարձ, արդար և հավասարակշռված առևտրի» մասին շրջանակային համաձայնագրի հրապարակման կապակցությամբ։
Փաստացի, ի՞նչ է ասում Հայաստանի վարչապետը: Գանք վերջից: Նա ասում է, որ՝ «ըստ ամենայնի լինելու է» սահմանադրական հանրաքվե, Սահմանադրության փոփոխություն:
Երկու կոպեկի համար հայրենիքը ծախելու համար պատասխան տալու օրը գալու է. Ցոլակ Ակոպյան
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, մեկնարկել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին դատական նիստը։
Փորձագետներն ասել են՝ կոչ չկա, պատմողական նախադասություն է. Մարինե Ֆարմանյան
Մեղադրող կողմը մինչ օրս ցույց չի տվել, թե կոնկրետ որն է եղել Շիրակի թեմի առաջնորդի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կողմից իշխանությունը տապալելու կոչը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկում է Բագրատ սրբազանի և ևս 18 հոգու մասնակցությամբ, այսպես, կոչված «ահաբեկչության» գործով դատական նիստը: