Արբանյակային կոմերցիոն լուսանկարները ցույց են տալիս, որ Իսրայելի զինված ուժերը զորքեր և սարքավորումներ են կուտակում Գազայի հետ սահմանի մոտ, որոնք կաջակցեն հնարավոր նոր ցամաքային ներխուժմանը պաղեստինյան անկլավ։
Եթե Ալիևի ցանկություններն իրականություն դառնան առ այն, որ Ադրբեջանից ապրանքները պետք է Սյունիքով տեղափոխվեն առանց որևէ հսկողության, այսինքն` տվյալ պարագայում 3-րդ երկրի ապրանքները տեղափոխվեն ՀՀ տարածքով դեպի Թուրքիա կամ այլ երկրներ առանց մաքսային հսկողության և ձևակերպման, ապա դա կդիտվի որպես ԵԱՏՄ մաքսային տարածքի կանոնների կոպիտ խախտում։
Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրըհայտնել է Washington Reporter-ին. «Ակնհայտ է, որվարչապետը Կարապետյանի դեմ կիրառում է Բայդենին բնորոշ մեթոդներ։ Նրան խուզարկել են և սկսել հետապնդել միայն իր կարծիքըարտահայտելու և իր կրոնը պաշտպանելուհամար։ Այս ամենը՝ որպես ստվեր, ուղեկցում է նրան Վաշինգտոն կատարած այցի ընթացքում»:
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ռեժիմը 2008 թվականի օգոստոսին սկսեց ռազմական գործողություններ և լուրջ վնաս հասցրեց երկրի ազգային շահերին, հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսի 8-ին երկրի նախարարների կաբինետի առանցքային նախարարների հետ նիստ կանցկացնի՝ քննարկելու Միացյալ Նահանգների կողմից մաքսատուրքերի կտրուկ բարձրացման հետևանքները:
Լիբանանը կանգնած է նոր վտանգավոր փուլում, որտեղ ներքին քաղաքական ճգնաժամը խաչվում է արտաքին ուժերի շահերի հետ։
«Դատարանի որոշումը սպասելի էր, քանի դեռ պատվերը կար, այսպես պիտի լիներ»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը, որն այսօր դատարանի որոշմամբ դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով։
Կամչատկայից 170 կմ հեռավորության վրա hուլիսի 30-ին տեղի ունեցած երկրաշարժը հանգեցրել է Երկրի մակերևույթի լուրջ շարժման: Սարքերը գրանցել են, թե ինչպես է Վլադիվոստոկը սեյսմիկ իրադարձությունից 10 րոպե անց տեղաշարժվել 5 սմ դեպի հարավ, ապա՝ 5 սմ դեպի հյուսիս:
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ազատազրկվեց 1 տարի 6 ամիս ժամկետով
Անվտանգային և ռազմական հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանի խոսքով՝ իրերը պետք է կոչել իրենց անուններով և հասկանալ, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգներին անհրաժեշտ այս «միջանցքը»։ Ըստ նրա՝ հարցի պատասխանը պարզ է՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ բացելու 2-րդ ճակատ։
Ադրբեջանը և Միացյալ Նահանգները կստորագրեն ռազմավարական գործընկերության կանոնադրությունը մշակելու համար ռազմավարական աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
Երեկ երեկոյան ձերբակալվել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, այս մասին Aysor.am-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:
Վաշինգտոնն ավելացրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար վճարման չափը՝ այն 25 միլիոն դոլարից հասցնելով 50 միլիոն դոլարի: Այս մասին X հարթակում տեսանյութ է տարածել ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար իր կողմից սահմանված վերջնաժամկետի վերաբերյալ որոշումը կախված կլինի այն բանից, թե ինչ գործողություններ կձեռնարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութ տարածել է Forbes Breaking News-ը:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք համաձայնագիրը կդառնա խաղաղության պայմանագրի սկիզբը, լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, նույնիսկ եթե նա դեռևս մտադիր չէ բանակցություններ վարել Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկու հետ։
ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի Վահե Դոլմազյանը քիչ առաջ ընթերցեց վճիռը:
Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանից դուրս մղումը և միջանցքով էներգառեսուրսների, ապրանքների, ռազմական բեռների և զորքերի տեղափոխման համար նոր լոգիստիկ ուղիների ձևավորումը։
Ավստրալիան կոչ է արել Իսրայելին չգնալ Գազա քաղաքն օկուպացնելու ճանապարհով, քանի որ դա միայն կվատթարացնի Գազայի հատվածում մարդասիրական աղետը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգին։
Օգոստոսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկշաբաթյա այցով մեկնեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Չորս կողմից արտահոսքերով, հարցազրույցներով ու մեկնաբանություններով շոշափվում է Հայաստանի տարածքում սպասվող զարգացումները, սակայն իշխանությունը շարունակում է քար լռություն պահպանել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փաստաբան Ռոման Երիցյանը Արցախի Հանրապետության անունից հայց է ներկայացրել ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի դեմ՝ պահանջելով Արցախի ներկայացուցչության շենքը նվիրատվությամբ օտարել Արցախի Հանրապետությանը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ օգոստոսի 8-ին, լրանում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանի պաշտոնավարման ժամկետը, եւ վերջինս, ըստ օրենքի, հերթական անգամ չի կարող առաջադրվել դատարանի նախագահի պաշտոնում։
«Իսրայելի պաշտպանության բանակը կնախապատրաստվի Գազա քաղաքն օկուպացնելու՝ միևնույն ժամանակ հումանիտար օգնություն ապահովելով մարտական գոտիներից դուրս գտնվող քաղաքացիական բնակչությանը», – նշված է Իսրայելի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Այս երկու ազգերը տարիներ շարունակ պատերազմի մեջ են եղել, որի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Շատ առաջնորդներ փորձել են ավարտել պատերազմը, բայց ապարդյուն, մինչ օրս՝ շնորհիվ «ԹՐԱՄՓԻ»։ Իմ վարչակազմը բավականին երկար ժամանակ համագործակցել է երկու կողմերի հետ։ Վաղը նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը կմիանան ինձ Սպիտակ տանը՝ պաշտոնական խաղաղության ստորագրման արարողությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն բազմիցս հույս են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով համաձայնագիր կկնքվի։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թոմի Փիգոթը։
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ես այնտեղ էի մայիսին, հանդիպեցի Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, ապա գնացի Հայաստան և հանդիպեցի վարչապետ Փաշինյանի հետ։
Իրականում ոչ մի խնդիր էլ չի լուծվել ու առաջվա նման հայկական կոնյակը հարկադիր ստուգման է ենթարկվում Վրաստանում, որի իրավունքը վրացական մաքսային մարմինները չունեն։ Այդ անօրինականությունը դադարեցնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ Գևորգ Պապոյանն ուրախանում է, որ ստուգումների արդյունքում հայկական կոնյակի որակը 90-95 տոկոսով համապատասխանում է ստանդարտներին։