Հայտնի է Փաշինյան-Թրամփ հանդիպման ժամը

Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Մինչ այդ ԱՄՆ նախագահն առանձին հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

«Լուրեր»-ի թղթակիցը Վաշինգտոնից հայտնել է, որ  Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:

ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում առկա տեղեկատվությունից էլ պարզ է դառնում, որ Հայաստանի վարչապետի, ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 16։15-ին (Երևանի ժամանակով ժամը 00։15-ին)։

Այդ հանդիպմանը մասնակցելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։  Հանդիպումների օրակարգի վերաբերյալ պաշտոնական լրահոսը մինչ այս պահը շատ սուղ է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031