Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչներն ու անօդաչուները հունվարի 17-ին 19 հրթիռային հարված են հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շիա կուսակցության զինված կազմավորումների դիրքերին։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
Իրանը դատապարտել է Պակիստանի կողմից իր տարածքի հրթիռակոծությունը՝ արտգործնախարարություն կանչելով Պակիստանի գործերով ժամանակավոր հավատարմատարին։
Ֆրանսիայի Հանրապետության Սենատը հունվարի 17-ին, գրեթե միաձայնությամբ, ընդունեց Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն աջակցող, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխիքներ պահանջող բանաձև։
Փետրվարի 2-ին ԵԱՏՄ երկրների վարչապետները կմասնակցեն Digital Almaty ամենամյա համաժողովի լիագումար նստաշրջանին։
Սիստան և Բելուջիստանի փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամաթին հայտնել է, որ Պակիստանի հարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ՝ 3 կին և 4 երեխա, որոնք Իրանի քաղաքացիներ չեն:
Ղարաբաղի կարգավիճակի հարցը փակել է անձամբ վարչապետ Փաշինյանը. Լավրով
«Ռուսական կողմը երբեք չի նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների սառեցում»,- այս մասին այսօր ասուլիսում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։
ԵԱՏՀ պատվիրակությունը հանդիպում է ունեցել զարգացման, արդյունաբերության և առևտրի նախարարության ներկայացուցիչների հետ։ Նախատեսված են հանդիպումներ Նիկարագուայի Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ։
Արևմտյան երկրները չեն ցանկանում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման այն համաձայնագրերի իրականացումը, որոնք կնքվել են Ռուսաստանի միջնորդությամբ, Արևմուտքը միջամտում է հակամարտության կարգավորման գործընթացին։
Եթե մենք սկսենք համաձայնել, որ երկրների տարածքային ամբողջականությունը կարող է խախտվել, մենք քաոս կստեղծենք աշխարհում:
Նա նշեց, որ որևէ տրամաբանություն չնկատեց Փաշինյանի այն հայտարարությունում, որ ՀՀ-ով անցնող երթուղին պետք է լինի այնպիսին, ինչպես իրանական երթուղին։ Ըստ նրա՝ դրանք համեմատելը տեղին չէ։
Նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ռուսական կողմն ընդգծել է այդ ուղղությամբ եռակողմ աշխատանքի շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մի շարք պայմանավորվածությունների վրա։
Բայդենը նշել է, որ «Կոնգրեսի կողմից գործողությունների ձեռնարկումը ձախողելը վտանգի տակ է դնում ԱՄՆ ազգային անվտանգությունը, ՆԱՏՕ-ի դաշինքը և ազատ աշխարհի մնացած մասը»:
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հավելել է, որ այդ հրթիռները մեծ սպառնալիք էին ներկայացնում առևտրային նավերի և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի համար։
Լավրովի ամփոփիչ մեծ ասուլիսը. ՈՒՂԻՂ
Ադրբեջանում առաջարկել են պատժամիջոցներ սահմանել Ֆրանսիայի դեմ։
Իսլամաբադը նաև հետ էր կանչել Իրանում իր դեսպանին։
Չինաստանի արական սեռի բնակչությունը հասել է 720,32 միլիոնի (0,2 տոկոս նվազում), իգական սեռինը՝ 689,35 միլիոնի (0,04 տոկոս նվազում)։ Աշխատունակ տարիքի (16-ից 59 տարեկան) քաղաքացիների բաժինը կազմել է 61,3 տոկոս՝ 0,7 տոկոսային կետով պակաս, քան 2022 թվականին։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին, որը հունվարի սկզբին հոսպիտալացվել էր, համեմատել է նոութբուքով խաղացող երեխայի հետ։
HSBS միջազգային բանկը կանխատեսումներ է արել 2024-ին Թուրքիայի տնտեսության վերաբերյալ: Ըստ այդմ՝ Թուրքիայի տնտեսությունը 2024-ին աճ կգրանցի, սակայն ավելի թույլ, իսկ ինֆլյացիան (գնաճ) որոշ չափով կնվազի:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի և ABC media-ի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։
Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով ընդունել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձև: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Brent-ի մարտյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում էժանացել են 1,19 դոլարով (1,52%) ՝ հասնելով մինչև 77,1 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ահազանգում է՝ Ալիևը պատրաստվում է պատերազմի, ուստի հայ հասարակությունը պետք է ոչ թե հետևի, թե ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, այլ տեսնի՝ ինչ է անում Ալիևը։
Իրանի և Պակիստանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջալիլ Աբբաս Ջիլանին հեռախոսազրույց են ունեցել՝ ընդգծելով համագործակցության շարունակման կարևորությունը։ Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։
Թայվանի շուրջ հակամարտությունը կունենա գլոբալ հետևանքներ, քանի որ ամբողջ միջազգային առևտրի կեսն անցնում է Թայվանի նեղուցով, չորեքշաբթի եթերում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել էր, թե Խաղաղության պայմանագիրն ամբողջապես համապատասխանելու է ՀՀ շահերին:
Մոլորակի շատ մարդիկ այլևս չեն վստահում իրենց կառավարություններին՝ միջազգային մարտահրավերներին արձագանքելու իշխանությունների անկարողության պատճառով: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Շվեյցարիայի Դավոս քաղաքում Համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցներին ուղղված իր ուղերձում։
Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ կանցկացնի Իրաքյան Քուրդիստանին Իրանի հարվածների պատճառով