Բաժիններ՝

Կրեմլում հայտարարել են, որ Պուտինն այսպես թե այնպես կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի G20-ի գագաթնաժողովին, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։Նա չի պարզաբանել՝ արդյոք Ռուսաստանի առաջնորդն անձամբ կմեկնի Հարավաֆրիկյան Հանրապետություն։

«Նա այսպես թե այնպես կմասնակցի G20-ին, – լրագրողներին ասել է Պեսկովը։ – Ամեն դեպքում, ռուսական կողմի մասնակցությունը կլինի պատշաճ մակարդակով և առավելագույնս ակտիվ»։

Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն ակտիվորեն մասնակցում է Մեծ քսանյակի աշխատանքի բոլոր սեգմենտներին։

Գագաթնաժողովը տեղի կունենա Յոհաննեսբուրգում, նոյեմբերի 22-23-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031