Ռուսական բանակը 1 օրում վերահսկողության տակ է վերցրել 4 բնակավայր. ՌԴ ՊՆ
Ռուսական բանակը հատուկ ռազմական գործողության գոտում 1 օրում վերահսկողության տակ է վերցրել միանգամից 4 բնակավայր՝ Խարկովի մարզի Բուդարկին և Կարայիչնոյեն, ինչպես նաև Դնեպրոպետրովսկի մարզի
Նովոպոդգորոդնոյեն ու Լեսնոյեն։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Դնեպրոպետրովսկի մարզում առաջխաղացումը կատարվել է «Արևելք», իսկ Խարկովի մարզում՝ «Հյուսիս» զորախմբերի ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների արդյունքում։
Նշվում է նաև, որ անցած շաբաթ «Հարավ» զորախմբի ստորաբաժանումները բարելավել են մարտավարական դրությունը: «Արևմուտք» զորախմբի ստորաբաժանումները շարունակում են ակտիվ հարձակողական գործողությունները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

