Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին․ Մհեր Գրիգորյանն՝ Աստանայում

Հայաստանը մտադիր է շարունակել բարեխղճորեն մասնակցել ԵԱՏՄ աշխատանքներին, Աստանայում այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք բազմիցս վերահաստատել ենք Հայաստանի հանձնառությունը ԵԱՏՄ շրջանակներում փոխշահավետ համագործակցությանը՝ մեր երկրների և ամբողջ տարածաշրջանի համար տնտեսական կայունություն և կայուն տնտեսական զարգացում ապահովելու համար», – ասել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացմանը և ողջունում է գյուղատնտեսության ոլորտին համագործակցության նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմները տարածելու արձանագրության ստորագրմանը, որը կնպաստի համագործակցության աճին և ԵԱՏՄ շրջանակներում պարենային անվտանգության ամրապնդմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031