ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը 2026 թվականին կգերազանցի 100 մլրդ դոլարը. Տոկաև

ԵԱՏՄ երկրների փոխադարձ առևտուրը, ըստ կանխատեսումների, 2026 թվականին կաճի 6%-ով և կգերազանցի 100 մլրդ դոլարը։ Այս մասին Աստանայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նրա խոսքով՝ միության երկրների ընդհանուր ՀՆԱ-ի տվյալներով` 2026-2027 թվականներին կանխատեսվում է 2,5 % աճ։

Ղազախստանի նախագահը կարևորել է արհեստական բանականության պատասխանատու օգտագործման մասին համատեղ հայտարարությունը՝ այդ ճյուղի զարգացմանը և տնտեսության թվայնացմանը հարմարվելու համար: Նա հիշեցրել է, որ աշխարհում ԱԲ ոլորտում ներդրումներն արդեն գերազանցել են 1 տրլն դոլարը։

Տոկաևի խոսքով` թվայնացումը կարևոր է հատկապես լոգիստիկայի ոլորտում։ Մասնավորապես, եվրասիական տրանսպորտային կառուցվածքն ավելի քան 50 հազար կմ ընդհանուր երկարությամբ երթուղիների ցանց է: Նա նշել է, որ այդ երթուղիներով մատակարարումների արագությունը թույլ կտա ավելացնել բեռնափոխադրումների հոսքը:

Այդ նպատակով Ղազախստանը փորձնական ռեժիմով գործարկել է «Smart Cargo» համակարգը, որտեղ բիզնեսը կկարողանա լրացնել ապրանքների տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր էլեկտրոնային փաստաթղթերը մեկ պատուհանի սկզբունքով: Տրանսպորտային ոլորտում Ղազախստանն արդեն սկսել է թվային փաստաթղթերի փոխանակումը հարևան երկրների հետ։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ միության երկրների միասնական ՀՆԱ-ն 2021-2025 թվականներին աճել է 16,6 %-ով։

Հիշեցնենք` Աստանայում այսօր ընթանում է ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են միության երկրների՝ Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի ղեկավարները, ինչպես նաև ԵՏՀ ղեկավար Բակիտժան Սագինտաևը: Հայկական պատվիրակությունը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավի պատրվակով չի մասնակցում ԵԱՏՄ գագաթնաժողովին:

Ինչպես հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ԵԱՏՄ-ին Հայաստանի հետագա մասնակցության թեման և միությունից հանրապետության դուրս գալու հնարավոր հետևանքների հետ կապված քննարկումը անխուսափելիորեն կլինի ԵԱՏՄ երկրների առաջնորդների ուշադրության կենտրոնում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031