ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերն ապրիլի 15-ին կայացած ճեպազրույցում արդեն երրորդ անգամ մտահոգություն է հայտնել, որ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը կհարվածի Վրաստանի քաղաքացիական հասարակությանը և երկիրը կհեռացնի եվրոպական ուղուց:
«Զրուցել ենք այդ հանդիպման վերաբերյալ ՀՀ իշխանությունների հետ»,- այս մասին այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Բրյուսելում կայացած-ԵՄ-ԱՄՆ հանդիպմանը։
Հայաստանի ազգային ժողովը ապրիլի 16-ին հրավիրված արտահերթ նիստում ընդունեց օգոստոսի 3-ը Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագիծը:
«Խոսքը ԵՄ որոշ երկրների ու ԱՄՆ-ի մասին է»,- այս մասին այսօր Երևանում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք Իրանը դիտարկում է Ռուսաստանին արտատարածաշրջանային ուժ՝ հաշվի առնելով Իրանի այն դիրքորոշումը, որ Իրանը դեմ է Հարավային Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությանը, և արդյո՞ք արտատարածաշրջանային ուժերից խոսելիս՝ Իրանը նկատի ունի Ռուսաստանին։
Վերահաստատում եմ Հայաստանի անկեղծ ցանկությունը՝ զարգացնելու Իսլանդիայի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով և տարբեր հարթակներում՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի վրա։
Ջոնսոնը ենթադրում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատն առանձին օրինագծերի շուրջ կքվեարկի ապրիլի 19-ին։
Սալոնիդիսը ներկայացրեց, թե ինչո՞ւ է Ադրբեջանի նախնական առարկությունը ենթակա մերժման։
Թալիսմանը, որը ստացել է Ֆրիգ (Phryges) անվանումը, նման է ֆրանսիական գլխարկների և ունի կարմիր գույն: Ֆրիգիական գլխարկը համարվում է ֆրանսիական հեղափոխության և ազատության խորհրդանիշ:
Ադրբեջանն ու Հորդանանը պաշտպանության ոլորտում համագործակցության պայմանագիր են ստորագրել։
Բացի այդ, շարժումը շարունակում է պահանջել մշտական հրադադարի երաշխիքներ, իսրայելական զորքերի դուրսբերում Գազայից և պաղեստինցիների անսահմանափակ վերադարձ Գազայի հատվածի հյուսիսային մաս։
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված ինքնապաշտպանության իրավունքին համապատասխան գրոհել է այն կենտրոնների վրա, որտեղից չարամիտ գործողություններ են կատարվել Իսլամական Հանրապետության դեմ:
Ադրբեջանի համար դժվար է ապացույցներ ներկայացնել դատարանին, քանի որ դրանք ուղղակի գոյություն չունեն՝ անվանելով դրանք հավասարություն դնելու հուսահատ փորձ Ադրբեջանի կողմից։
«Ցեղասպանության իրազեկման շաբաթ» միջոցառումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում ցեղասպանության կրթությանն ու իրազեկմանը նվիրված ամենամեծ միջոցառումն է:
Նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանում գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելությանն է միացել առաջին կանադացի մասնագետը։
168.am-ի հետ զրույցում «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյնին պատասխանելով այս հարցերին, նախ ասաց՝ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի անօրինական հարձակմանն Իրանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում, տվեց օրինական պատասխան։
Իրանը չի ողջունում էսկալացիան տարածաշրջանում, սակայն եթե Իսրայելի ռեժիմն արկածախնդրություն է փնտրում, ապա Իրանի հաջորդ պատասխանը կլինի «անհապաղ, ավելի ուժեղ և ավելի ընդգրկուն», երեկ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Շոլցն այցով Չինաստանում է գտնվում ապրիլի 12-ից։
Նշվում է, որ շուրջ 12 ժամ տևած քննարկումներից հետո հանձնաժողովն ի վերջո դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:
S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:
Եվրոպական ֆոնդային բորսաների ապրիլի 15-ի առևտրային նստաշրջանների արդյունքները։
Հունական «Kathimerini» թերթի հաղորդմամբ՝ Թուրքիայից դեպի հունական կղզիներ զբոսաշրջիկների հոսքը մեծացել է:
Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը բաժանվել է սիրելիից՝ 43-ամյա դերասանուհի Ֆաթիմա Ֆլորեսից. այս մասին հայտնել է նախագահը՝ մանրամասնելով, որ բաժանման պատճառը երկուսի աշխտանքային ծանրաբեռնված գրաֆիկն է, գրում է Daily Mail-ը:
Սլովենիայի արտաքին գործերի նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել զերծ մնալ Իսրայել մեկնելուց։ Այս մասին ասվում է նախարարության «X»-ում հրապարակված հաղորդագրության մեջ:
Միացյալ Նահանգների վարչակազմը հավատարիմ է Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնության ձեռքբերմանը, որը կհանգեցնի պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման կողմից պատանդների ազատ արձակմանը և կկանխի հակամարտության սրումը:
Իրաքի վարչապետ Մուհամմադ Շիա Ալ Սուդանին և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Վաշինգտոնում քննարկել են երկկողմ հարաբերությունների երկարաժամկետ զարգացման շրջանակ ստեղծելու հարցը:
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը հայտարարել է, որ մայիսի 15-ին կլքի իր պաշտոնը։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը կարող է էապես փոխել տարածաշրջանային (ներառյալ՝ Հարավային Կովկասը) տրանսպորտային-լոգիստիկ համակարգը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը բանակցային գործի մասնագետ, կոնֆլիկտաբան, CM & Partners ընկերության ավագ խորհրդատու, բոստոնաբնակ Արթուր Մարտիրոսյանն է։
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը հայտարարել է, որ ապրիլի 14-ից փակ է լինելու հանրության համար մինչև հետագա ծանուցումը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում ասել է, որ Թեհրանը Մերձավոր Արևելքում լարվածության աճ չի ցանկանում ։ Այս մասին նշված է Իրանի արտգործնախարարության Տելեգրամ ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։