Բաժիններ՝

Օմանը և Ադրբեջանը խորացնում են հարաբերությունները. Մասկատում Ադրբեջանի դեսպանատուն է բացվել

Օմանը և Ադրբեջանը խորացնում են հարաբերությունները. Մասկատում Ադրբեջանի դեսպանատուն է բացվելՕմանի Սուլթանության արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսայիդին  ընդունել է պաշտոնական այցով Օմանում գտնվող Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։ 

«Կողմերը պաշտոնական հանդիպում են անցկացրել՝ քննարկելու երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղիները։ Նրանք նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանային անվտանգությանը, կայունությանը և կայուն զարգացմանը նպաստելու դիվանագիտական ​​ջանքերի շարունակականության կարևորությունը»,-այս մասին ասվում է X-ի միկրոբլոգում Օմանի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։

Հանդիպման ընթացքում ստորագրվել է դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր ունեցողների համար վիզայի պահանջից փոխադարձ ազատման մասին համաձայնագիր։ Բացի այդ ստորագրվել է հյուպատոսական ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։

Արտաքին գործերի նախարարները մասնակցել են Մասկատում Ադրբեջանի դեսպանատան պաշտոնական բացման արարողությանը և շրջայց կատարել դեսպանատան շենքում։

Օմանի ԱԳ նախարարը X-ի գրառման մեջ բարձր է գնահատել հանդիպումը ադրբեջանցի գործընկերոջ հետ։«Մենք ուսումնասիրեցինք ներդրումային հնարավորությունները և համատեղ համագործակցությունը, ստորագրեցինք վիզայի ազատականացման մասին համաձայնագիր պաշտոնական անձնագրեր կրող անձանց համար և բացեցինք Ադրբեջանի դեսպանատունը Մասկատում, որը մեր կապերի խորացման տեսանկյունից կարևորագույն իրադարձություն է»,-նշել է նա գրառման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս