Բաժիններ՝

Ֆրանսիայի արդարադատության նախարարը բանտում այցելել է Նիկոլա Սարկոզիին

Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալ Դարմանենը այցելել է Փարիզի Սանտե բանտ՝ հանդիպելու Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ։

Այս մասին հաղորդում է Le Figaro-ն։

Հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի երեկոյան՝ բանտի տնօրենի ներկայությամբ ու տևել է 45 րոպե։ Հիմնական թեմաներից մեկը 70-ամյա նախկին նախագահի անվտանգության պայմաններն են եղել։ Դարմանենը նաև մոտ մեկ ժամ զրուցել է բանտի անձնակազմի հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Փարիզի Սանտե բանտի երկու կալանավորներ կդատվեն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիին սպառնալու համար:

Սեպտեմբերի 25-ին դատարանը 2007-2012 թթ․ Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրած Սարկոզիին մեղավոր էր ճանաչել այսպես կոչված «լիբիական գործ»-ով՝ կապված 2007 թվականին Լիբիայի նախկին ղեկավար Մուամար Քադաֆիի կողմից Սարկոզիի ընտրարշավի ֆինանսավորման հետ:

Հետաքննությունը տևել էր ավելի քան 10 տարի: Դատարանը քարոզարշավի ֆինանսավորման մեջ որևէ անօրինականություն չէր գտել, սակայն Սարկոզիին մեղավոր էր ճանաչել նրանում, որ նա իր կողմնակիցներին արտոնել էր, հանդես գալով իր անունից, ֆինանսական աջակցություն ստանալ Լիբիայից, ինչպես նաև դիտարկել էր դիվանագիտական ​​​​պատասխան միջոցների մասին հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս