ՌԴ Հյուսիսային նավատորմը հաղորդել է Արկտիկայում ՌԴ խոշոր վարժանքների ժամանակ օտարերկրյա հետախուզությունների ակտիվության մեծացման մասին։
Եվրամիությունում այն կարծիքին են, որ Բելառուսի հետ սահմանին տեղի է ունենում «հիբրիդային գրոհ»: Այդ մասին Եվրախորհրդարանի պատգամավորներին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Սեպտեմբերի 21-ից Ռուսաստանի 4 քաղաքներից դեպի Թուրքիա կիրականացվեն թռիչքներ: Այդ մասին հայտնում են թուրքական և ռուսական լրատվամիջոցները: Ըստ տեղեկությունների՝ այսուհետև Ռուսաստանի Պսկով, Մագադան, Չիտա, Մուրմանսկ քաղաքներից թռիչքներ են իրականացվելու դեպի Թուրքիա:
Ֆրանսիայի ԱԳ նախարարության ղեկավար Ժան Իվ Դրիանն սպառնացել է, որ Փարիզը Մալիից զինվորականներին դուրս կբերի, եթե աֆրիկյան այս երկրում սկսեն աշխատել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) վարձկանները։
ԿԺԴՀ-ն չճանաչված արկ է արձակել Ճապոնական ծովի կողմը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը։ Հարավային Կորեայի շտաբների պետերի միավորված կոմիտեի (JCS) տվյալներով՝ Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 15-ին երկու բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովում:
Աֆղանստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները կրկին ցույց են տվել Եվրամիության խոցելիությունը: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Միջազգային գագաթնաժողովը, որը նվիրված է լինելու COVID-19-ի համավարակի դեմ պայքարին եւ գլոբալ պատվաստման հարցերին, պլանավորված է անցկացնել սեպտեմբերի 22-ին: Այդ մասին հաղորդել է Washington Post թերթը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 24-ին, ինչպես սպասվում է, Վաշինգտոնում կընդունի Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնին, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին եւ Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգային: Այդ մասին ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Մեքսիկական ծոցում ձեւավորված «Նիկոլաս» արեւադարձային փոթորկը սաստկացել է մինչեւ առաջին կատեգորիայի մրրիկ եւ մոտենում է ԱՄՆ-ի Տեխասի նահանգին: Այդ մասին հաղորդել է Փոթորիկների հսկման ԱՄՆ-ի ազգային կենտրոնը (NHC):
Եվրոպայում գազի գինը սեպտեմբերի 14-ին կայացած կայացած աճուրդի ժամանակ ռեկորդ է սահմանել և գերազանցել է 800 դոլարը՝ 1000 խորանադր մետրի համար: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները:
Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին այն կարծիքին է, որ եթե ԿԺԴՀ-ում թեւավոր հրթիռի հաջող փորձարկման մասին տեղեկատվությունը հաստատվի, ապա դա կարող է հնարավոր սպառնալիք դառնալ տարածաշրջանի անվտանգության համար, ինչպես նաեւ անհանգստություն է առաջացնում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինքնամեկուսացել է, քանի որ երեկ ողջ օրվա ընթացքում շփվել է աշխատակցի հետ, ով հիվանդացել է կորոնավիրուսով: Այդ մասին ՌԴ նախագահը տեղեկացրել է կառավարության անդամների և «Եդինայա Ռոսիա» կուսակցության ղեկավարների հետ տեսակապով անցկացված խորհրդակցության ընթացքում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Զալուժնին Report լրատվական գործակալության հետ զրույցում ասել է, որ Թուրքիան 2021-2022թթ. պատրաստվում է Ուկրաինային վաճառել 4 միավոր թուրքական հարվածային Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
44-օրյա պատերազմից հետո փաստացիորեն չգործող ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերականգնելուն ուղղված քայլեր են իրականացվում աշխարհաքաղաքական որոշ շրջանակների կողմից:
Փաշինյան-Էրդողան ուղերձների փոխանակումից, իսկ ավելի ճիշտ՝ Թուրքիայի կողմից պայմանների հստակեցումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարն է ներկայացնում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման գլխավոր պայմանը: Փաստորեն ակնհայտ է դառնում, որ այն, ինչ իրականում պայման է, ՀՀ իշխանությունները ներկայացնում են որպես դրական ուղերձ` հասարակությանը փորձելով նախապատրաստել հնարավոր գործընթացների հայ-թուրքական հարաբերություններում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դուշենբեում կայանալիք ՀԱՊԿ-ի եւ ՇՀԿ-ի գագաթնաժողովին կմասնակցի տեսակապով՝ ինքնամեկուսացման ռեժիմի պահպանման անհրաժեշտության պատճառով: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Տիգրան Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Զանգեզուրով անցնող ճանապարհին արգելքներ ստեղծելով՝ Ադրբեջանը կտրում է Հայաստանի կարևոր զարկերակը։ Այն ուղղված չէ Իրանի դեմ, ինչպես պնդում է ՀՀ մոլորված մամուլը, այլ՝ Հայաստանի։
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը ներկա իրադրության պայմաններում ի վիճակի չէ գրոհներ իրականացնել Աֆղանստանից սահմաններից դուրս: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, վկայակոչելով հետախուզության տվյալները։
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն այցով ժամանել է Մոսկվա. նախօրյակին նրա հետ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։
Սեպտեմբերի 14-ին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի ափերի մոտ:
Առնվազն 240 կալանավոր է փախել զինված հարձակման արդյունքում, որը կատարվել էՆիգերիայի հյուսիսային Կոգի նահանգի բանտի վրա: Այդ մասին հաղորդել է Channels Television հեռուստաալիքը՝ վկայակոչելով Նիգերիայի ուղղիչ հաստատությունների ծառայության ներկայացուցչին։
ԱՄՆ-ի զորքերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանում առաջինը վայրէջք է կատարել պակիստանյան ավիաուղիների առեւտրային չվերթը:
«Թալիբան» շարժումը պատրաստվում է Աֆղանստանի համալսարանների ծրագրերից հանել այն առարկաները, որոնք հակասում են շարիաթի օրենքներին:
Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:
«Այդ քայլն իրականացնում ենք, նույնիսկ եթե պահանջվի տեխնիկական բանակցություններ թալիբների հետ»,-ընդգծել է Մաասը:
Եգիպտոսը նախատեսում է առաջիկա ամիսներին բացել ևս երկու զբոսաշրջային քաղաք: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարարը:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հակահրթիռային պաշտպանության գործակալությունը սեպտեմբերի 12-ին անցկացրել է ցամաքային բազավորման կատարելագործված կալանող հրթիռի առաջին հաջող փորձարկումը: Այդ մասին ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SUPRI) տվյալների համաձայն՝ 2011-2020 թթ․ Իսրայելը Ռուսաստանից հետո Ադրբեջանին ամենաշատ զենք մատակարարած երկիրն է։ Ընդ որում՝ 2016-2020 թթ․ Իսրայելից զենքի վաճառքն Ադրբեջանին աճել է՝ կազմելով Իսրայելից զենքի արտահանման ամբողջ ծավալի 17 տոկոսը։
Վերջերս Լիտվան, Լատվիան և Լեհաստանը հայտնել են ձերբակալված անօրինական միգրանտների թվի աճի մասին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները սեպտեմբերի 12-ին Իրաքի արեւելքում երկու հարձակում են կատարել երկրի զինծառայողների վրա, ինչի հետեւանքով զոհվել է երեք մարդ, երկուսը տուժել են: Այդ մասին հաղորդել է Shafaq իրաքյան գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրի: