Պարբերականի տվյալներով՝ հարձակման նպատակը, հնարավոր է, ոչ այնքան վնաս հասցնելն էր, որքան ցույց տալը, որ հնարավոր է մուտք գործել Մեծ Բրիտանիայի ենթակառուցվածքներ և շարքից հանել կարևոր օբյեկտ։ Միևնույն ժամանակ, կիբերհարձակման ստույգ հանգամանքները պաշտոնապես չեն հրապարակվել։
Ուկրաինա․ ռուսական ԱԹՍ-ները հարվածել են ամերիկյան Mondelez ընկերության գործարանին Սումիի մարզում: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի խոսքով՝ երկու ռուսական անօդաչու թռչող սարք վնասել է ամերիկյան Mondelez ընկերության գործարանի տարածքն ու վիրավորել մի քանի աշխատակցի։
«Դասեր» հաղորդաշարի հյուրը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է:
Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Մոսկվայի ժամանակով ժամը 08։00-ից մինչև 20։00-ն հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 269 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ադրբեջանն ու Ուզբեկստանը «հավերժ բարեկամության» պայմանագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների նախագահներ Իլհամ Ալիևը և Շավքաթ Միրզիյոևը, հայտնել է ուզբեկ առաջնորդի մամուլի ծառայությունը։
Իրանը Ֆարս նահանգում հայտնաբերել է բնական գազի խոշոր հանքավայր, որի պաշարները գերազանցում են 7,5 տրիլիոն խորանարդ ֆուտը (մոտ 212 մլրդ խորանարդ մետր)։
Հունաստանը Կարպաթոս կղզուց Կրետե է տեղափոխել Patriot հակահրթիռային պաշտպանության մարտկոցը՝ ռազմավարական կարևորություն ունեցող Սուդա ռազմածովային բազայի շրջանի պաշտպանությունն ուժեղացնելու նպատակով, հայտնում է Kathimerini-ն՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կանադային նախազգուշացրել է առևտրային պատերազմի «կործանարար» հետևանքների մասին՝ երկու երկրների միջև բանակցությունների տապալումից հետո։
Լեռնային Ղարաբաղի առաջնորդները Բաքվի բանտերում են միայն այն բանի համար, որ պայքարել են իրենց ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար. Էդուարդ Շարմազանով
«Ես բոլորովին համաձայն չեմ, թե Նիկոլ Փաշինյանը հակառուսական քաղաքականություն է վարում: Առերևույթ զարգացումներն ու հայտարարություններն ինձ համար բավարար ցուցիչ չեն՝ եզրակացնելու, որ վարվում է հակառուսական քաղաքականություն»:
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր ճնշումները և պատժամիջոցները նախկինում կիրառված քաղաքականության կրկնությունն են։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ լայնածավալ պատերազմի պայմաններում ընտրությունների անցկացումը երկրի համար լուրջ ռիսկեր է պարունակում և կարող է հանգեցնել հասարակության պառակտման, հայտնում է «Украинская правда»-ն։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրի ապագա փոխնախագահի անունը կարող է հայտնի դառնալ առաջիկա մեկ շաբաթվա կամ տասը օրվա ընթացքում, հայտնում է Tengrinews.kz-ը։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրի բնակիչներին կոչ է արել հիշել«հարազատ ավանդույթների» մասին և հայտարարել, որ «լավ բան չէ, երբ տղամարդիկ սկսում ենգրկախառնվել միմյանց հետ».
Ռուսաստանում երկրի ողջ տարածքով գաղտնի զորավարժություններ են անցկացվում՝ նոր զորահավաքի հնարավորությանը նախապատրաստվելու նպատակով։Ստուգվում է մեծ թվով նոր զինծառայողների տեղավորելու, սննդով ապահովելու և զինելու երկրի կարողությունը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարում իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ԵՄ քաղաքականությանը:
Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում Ալիևը նշել է, թե Ադրբեջանի հիմնական տարածքում նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախիջևանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք» գազատարի երկրորդ ճյուղը սկզբում կարող էր անցնել Լեհաստանի տարածքով, սակայն հետագայում որոշվել է գազատարը կառուցել Բալթիկ ծովի հատակով։
Ռուսական ԱԹՍ-ը հարվածել է Լոզովայա-Խարկով ուղևորատար գնացքին, կա մեկ զոհ, 4 տուժած, Telegram-ում հայտնել է Ուկրաինայի վերականգնման, ենթակառուցվածքների և տրանսպորտի նախարար Նիկոլայ Կալաշնիկը։
Իրանը պատրաստ է հարվածներ հասցնել ոչ միայն Հորմուզի նեղուցում, այլև Պարսից ծոցից նավթի մատակարարման այլ ծովային ուղիներով շարժվող տանկերներին, եթե տարածաշրջանի երկրները աջակցեն Թեհրանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին։ Այս մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային՝ փոխանցում է IRNA-ն։
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստում հայտարարել է, որ Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ անցյալ տարվա օգոստոսին Վաշինգտոնում կայացած պատմական հանդիպումն ու Համատեղ հռչակագրի ստորագրումը գնահատում է որպես Ադրբեջանի նախագահի անձնական դիվանագիտության «փայլուն հաղթանակ»։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Starlink համակարգը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու նպատակով օգտագործելու գաղափարը։
Իրանը հրավեր է ստացել միանալու «Մեքքայի համաձայնագրին»
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրում վառելիքի շուկայում առկա ոչ բոլոր խնդիրներն են դեռևս լուծվել, սակայն դրանց ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։ Նրա խոսքով՝ իրավիճակը գտնվում է կառավարության վերահսկողության ներքո։
Ուկրաինական «Новости.live պորտալի փոխանցմամբ՝ Վլադիմիր Զելենսկին ուկրաինական լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Զինված ուժերի կարիքների համար պետբյուջեում առկա է 27 միլիարդ դոլարի դեֆիցիտ։
Ճապոնիայում արջը հարձակվել է օտարերկրյա զբոսաշրջիկի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Հոնսյու կղզու Տովադա լճի հարակից դիտակետում։
Օգոստոսի 18-ին, Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Էրբիլի իշխանություններին կոչ է արել զգուշություն պահպանել և թույլ չտալ Իրաքյան Քուրդիստանում տեղի ունեցած վերջին հարձակումն օգտագործել Թեհրանի հետ հարաբերությունների վատթարացման համար: Նրա խոսքով՝ միջադեպը կարող էր կազմակերպվել հարևանների միջև կոնֆլիկտ հրահրելու հաշվարկով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսին իրականացրել է ավելի քան 1 հազար արժեթղթային գործարք՝ ընդհանուր $78,1 մլն-ից մինչև $263,1 մլն ծավալով։ Այդ մասին վկայում է ԱՄՆ Կառավարական էթիկայի գրասենյակի հրապարակած ֆինանսական հայտարարագիրը, գրում է Bloomberg գործակալությունը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի կազմում Չեչենական Հանրապետության առաջին նախագահ Ախմատ Կադիրովի ծննդյան 75-ամյակի առթիվ, հարգանքի տուրք է մատուցել նրա հիշատակին՝ հայտարարելով, որ նա ամեն ինչ արեց խաղաղությունն ու անդորրը հանրապետություն վերադարձնելու համար։
Ռուսաստանի զինված ուժերը մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների, ՀՕՊ ռադիոլոկացիոն կայանի, ինչպես նաև ուկրաինական ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների պահեստավորման վայրերի ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։