Դիարբեքիրի փաստաբանների պալատը նոյեմբերի 20-ին՝ Երեխաների համաշխարհային օրվա կապակցությամբ պատրաստել է զեկույց, համաձայն որի՝ Թուրքիայում 2016 թվականին ամուսնացած ամեն 100 անձից 18-ը երեխաներ են:
Սաուդյան Արաբիան նպաստում է տարածաշրջանում տարաձայնությունների սաստկացմանը, իսկ հայտարարությունները, որոնք հնչել են նրա կողմից գումարված Արաբական պետությունների լիգայի արտակարգ հանդիպման արդյունքների վերաբերյալ, կեղծ պնդումներ են բովանդակում:
Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը նոյեմբերի 20-ին նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նոյեմբերի 20-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է պայմանագրային զինծառայողների ընդունելության հերթական ժամկետները: Դիմումները պետք է ներկայացվեն 2017 թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2018 թ. հունվարի 4-ը: Ընդունվածները կանցնեն պատրաստության դասընթաց:
Սիրիական ազգային երկխոսության Կոնգրեսի մասնակիցների կազմը պետք է առավելագույնս ներկայացուցչական լինի:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փոփոխության մասին առաջարկները կարող են օգտագործվել որպես «սփոյլերներ»:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հնարավորություն է տեսնում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսի հանդիսապետությամբ նոյեմբերի 19-ին Լիբանանում սուրբ և անմահ պատարագով տեղի ունեցավ հայ գրքի համահայկական 38-րդ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը։ Հանդիսությանը ներկա էին Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպան տիար Սամուել Մկրտչյանը, միաբան հայրեր, մտավորականներ և ընթերցասեր մարդիկ։
Առողջապահության և զբոսաշրջային անվտանգության «International SOS» կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցանկը, որոնք 2018թ. առավելապես վտանգավոր կլինեն զբոսաշրջիկների համար: Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:
Թուրքիայի հասարակական-քաղաքական գործիչ Րաֆֆի Հերմոն Արաքսն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ Թուրքիայում վերջին շրջանում շատ արագ առաջխաղացումներ են լինում. ««Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ որոշ քաղաքապետների կուսակցությունը ստիպեց հրաժարական տալ։ Դա Թուրքիայի պատմության մեջ չլսված բան էր։ ԱԶԿ-ն, որն ի սկզբանե ասում էր, թե հակաիթթիհատական է, դեմ է քեմալիստներին, բայց Աթաթուրքի մահվան օրն ամբողջ Թուրքիայում հարգանքի տուրք էին մատուցում նրան»։
ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համագործակցությունը չի տուժել երկու երկրների հարաբերությունների ընթացիկ վիճակից:
Թուրքիայում 1920-ական թվականներին գործող, ազգային փոքրամասնություններին պատկանող 138 դպրոցից այսօր միայն 24-ն է մնացել: Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը անդրադարձել է երկրում գործող ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների վիճակին և արձանագրել, որ դրանցից շատերը այսօր փակման վտանգի առաջ են:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում նոյեմբերի 20-ին կընտրեն մեջլիսի խոսնակի:
«Այս բոլոր հայտարարությունները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առաջացել է նոր դինամիկա: Սակայն դա դեռ չի նշանակում, որ դրական արդյունքներ պետք է ակնկալել»:
Թուրքիայի Կենտրոնական բանկը Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել:
Էրդողանը հրապարակավ մեղադրել է Վաշինգտոնին Դաեշ-ին ֆինանսավորելու, ինչպես նաև՝ քուրդ ապստամբների միջոցով Սիրիայի և Թուրքիայի ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու մեջ:
Սիրիայի Հալեպ նահանգի Մարդագենե և Ջաարա բնակավայրերում հրադադարի ռեժիմին միանալու մասին երկու համաձայնագիր է ստորագրվել:
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ Իրանի դեմ պատժամիջոցները չեն արգելում մարդասիրական օգնություն տրամադրել այդ երկրում երկրաշարժից տուժածներին, սակայն անհրաժեշտ է պահպանել մի շարք սահմանափակումներ:
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) պլանավորման և բյուջեի հանձնաժողովի նիստում խոսել է երկրի զինանոցում առկա զինատեսակների և պլանավորված գնումների մասին:
Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ:
Դուբայում «մարսային քաղաքի» Mars Scientific City նախագիծը, որտեղ նմանակվելու են կյանքի պայմանները Կարմիր մոլորակի վրա, կավարտվի 2,5 տարի անց:
Հայաստանի դերակատարությունը Եվրասիական տնտեսական միության կազմում ընդլայնվելու մեծ ներուժ ունի: «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» խորագրով համաժողովի ժամանակ այս մասին ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը։
Ադրբեջանի երկրակեղևում վերջին օրերին գրանցվող ցնցումները չեն դադարում. նոյեմբերի 17-ին Հայաստանի ժամանակով 17:27-ին ադրբեջանական Բարդա քաղաքից 19 կմ հեռավորության վրա նոր երկրաշարժ է գրանցվել:
Բրազիլիայի արտաքին հարաբերությունների նախարար Ալոիզիո Նունյես Ֆերեյրայի հետ համատեղ ասուլիսում ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի պատասխանները լրագրողներին հարցերին ներկայացնում ենք ամբողջությամբ:
Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է մի շարք մանրամասներ նոյեմբերի 15-ին Անկարայում փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի որոշ խորհրդականների հետ հանդիպման վերաբերյալ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Նորվեգիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցող թուրք զինվորներին հետ կանչելու մասին:
Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և վերջնական խաղաղության հասնելու համար պետք է պահպանվի զինադադարը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան, Կատար և Քուվեյթ կատարած այցերից հետո պատասխանել է իրեն ուղեկցող թուրք լրագրողների հարցերին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում հեծանիվ հնարելը բավական դժվար է: Եթե Ադրբեջանը մի փոքր աչալուրջ լինի այն կոչերին, որոնք ներկայացնում են եռանախագահող երկրները, ապա առավել մեծ հնարավորություններ կբացվեն այս գործընթացն առաջ տանելու եւ արդյունքներ ունենալու համար:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը կկայանա Վիեննայում դեկտեմբերին: