Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) և ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ձեռք բերված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում Հաթայում բռնագրավվել է մեծ քանակությամբ պայթուցիկ նյութ:
Սիրիայում, նախագահ Բաշար Ասադի հանձնարարությամբ, մշակվում է երկրի հետպատերազմյան զարգացման պլանը: Այդ մասին հայտնել է Սիրիայի տեղական կառավարման եւ բնապահպանության նախարար Հուսեյն Մահլյուֆը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն օգոստոսի 13-ին հայտնել է, որ հետաքննություն է սկսվել 346 սոցցանցային հաշվի օգտատերերի դեմ: Վերջիններս մեղադրվում են «դոլարի փոխարժեքի բարձրացման վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու մեջ»:
Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ է արտահայտվել Միացյալ Նահանգների հետ բանակցություններ վարելուն: Այդ մասի նա գրել է Twitter-ի իր Էջում: «Ես արգելում եմ բանակցություններ վարել Ամերիկայի հետ»,- ասել է Խամենեին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն մեկնաբանել է թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները։ Նա մասնակցել Անկարայում կայացած դեսպանների 10-րդ համաժողովին:
Իրանցի զինվորականներն օգոստոսի 13-ին ցուցադրել են Fateh Mubeen նոր սերնդի բալիստիկ հրթիռը:
Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները:
Անկարան հանդես է գալիս թուրք-ամերիկյան հարաբերությունների նորմալացման օգտին, բայց Վաշինգտոնի ճնշումը նրա վրա անընդունելի է եւ արդյունք չի տա:
Թուրքիան կշարունակի Ռուսաստանի հետ իր կապերի հետագա ամրապնդման քաղաքականությունը:
Արժութային ճգնաժամի պայմաններում լուծարունությամբ ապահովելու՝ Թուրքիայի Կենտրոնական բանկի (ԿԲ) խոստումը չի կարողացել օժանդակել ֆինանսական շուկաներին. լիրայի փոխարժեքը շարունակում է անկումը, օգոստոսի 13-ին թուրքական ֆոնդային ինդեքսները կտրուկ նվազում են:
Իրանը մտադիր է նավթի գնման զեղչ տրամադրել Ասիայում իր հաճախորդներին:
Թուրքիայում շարունակվում է այդ երկրի արժույթի՝ լիրայի արժեզրկումը՝ չնայած իրավիճակը կարգավորելու մասին Թուրքիայի կենտրոնական բանկի խոստումներին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, թուրքական արժույթը ռեկորդային անկում է գրանցել դոլարի նկատմամբ՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 7.24 լիրայի:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդականիյանը հայտարարել է, որ Իրանը բանակցություններ է սկսել Հայաստանի տարածքով Ռուսաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու հնարավորության շուրջ:
Օգոստոսի 12-ի երեկոյան Ամստերդամում Թուրքիայի հյուպատոսարանի վրա 34-ամյա տղամարդը մոլոտովյան կոկտեյլ է նետել:
Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով։
Կարս նահանգի Դիգորի շրջանում, ավտոբուսների և ուղևորների համար նախատեսված ճանապարհային հանգստյան կետերից մեկում հայկական խաչքար է գտնվել:
Ստանիսլավ Տարասովն ասաց, որ ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքական ուղենիշերի ամենահաջողված բաժինը բանակցային գործընթացում Արցախի մասնակցության մասին հայտարարությունն էր:
«Բնականաբար, Հայաստանն ակնկալում է, որ Իրանը դրական և հայանպաստ դերակատարություն կունենա ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման և ոչ միայն կոնկրետ այդ գոտում, այլև Նախիջևանի ուղղությամբ իրավիճակի սրման պարագայում՝ ունենալով բավականին հզոր ազդեցություն և ներկայություն Նախիջևանում»:
Թուրքական «Albayraklar» ընկերությունների խումբը ներկայացրել է հեռահար էլեկտարշոկային ազդեցություն ունեցող «Wattozz» մակնիշի նոր էներգետիկ զենքի լուսանկաները։
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն օգոստոսի 11-ին հայտարարել է, որ Օշնևիե շրջանի մոտակայքում վնասազերծել է ահաբեկչական խմբի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան դիմակայելու է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի գործի ֆոնին ԱՄՆ-ի կողմից եկող սպառնալիքներին:
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հերքում է Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու հայերի սպանության մասին լուրը:
Թուրքիայում ահաբեկչական համարվող գյուլենական համայնքի դեմ պայքարի շրջանակներում 22 զինվորականի բերման ենթարկելու որոշում է կայացվել։
Բարեփոխումների հարցում, ըստ վրացի նախկին դիվանագետի, հայկական կողմը կարող է հույսեր կապել նոր ստորագրված ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ, որը լայն հնարավորություններ է տալիս Հայաստանին:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եթե ցանկանում է իր ժողովրդին տնտեսական դժվարություններից փրկել, նախևառաջ նրանք պետք է դուրս գան Ադրբեջանի հողերից և միայն դրանից հետո հարաբերությոններ ստեղծեն Թուրքիայի հետ»,- եզրափակել է թուրք ազգայնական գործիչը։
Թուրքիայի Մալաթիա նահանգում է գտնվում երկրի թերևս ամենաթանկարժեք առանձնատունը, որի մակերեսի 70 տոկոսը ոսկեզօծ է։ Շինությունն իր տեսքով իսկական արքայական պալատ է հիշեցնում։
Սիրիայի ռազմաօդային և հրետանային ուժերը հարվածներ են հասցրել Համայի և Իդլիբի վարչական սահմանների միջև տեղակայված, «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման բազաներին:
Գերմանական մամուլն ուշադրության կենտրոնում է պահում թուրքական լիրայի արժեզրկման թեման:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման ահաբեկիչներն Իդլիբի նահանգում կալանավորել են զինված ընդդիմության խմբավորումների այն դաշտային հրամանատարներին, որոնք համաձայնել են սիրիական բանակի հետ հաշտությանը: