Այսօր առջավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին: Ստեփանակերտում թշնամական ուժերի թիրախում հայտնվել է կենտրոնական շուկան ու մեկ բնակելի տուն: Քաղաք Շուշիում հակառակորդի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան վիրավորներ:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է վերսկսել քննարկումները Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, եթե հակամարտության գոտում իրավիճակը սրվի: Ինչպես տեղեկացնում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասուլիսում հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան:
Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն իր աջակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ հույս հայտնելով, որ հայերը կկարողանան ամբողջ կամքը, ուժն ու զորությունն ի մի բերել և կուռ բռունցք դարձած, այս անգամ ևս հաղթանակող դուրս գալ այս պատերազմից, ինչպես դա եղավ երկու և կես տասնամյակ առաջ: Այս մասին Ալեքսանդր Բոժկոն նշել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Դեռևս հոկտեմբերի 19-ին Թուրինի ավագանու անդամ Սիլվիո Մագիլանոն քաղաքային խորհրդում շրջանառության մեջ էր դրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման պահանջով Իտալիայի կառավարությանը դիմելու նախագիծը։
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Այն, ինչ տեղի է ունենում այսօր Արցախում, լուծում է ոչ միայն տարածաշրջանային, այլև աշխարհաքաղաքական խնդիրներ։ Թուրքիայի վարած քաղաքականությունը լուրջ մարտահրավեր է աշխարհին, որի նպատակը նոր աշխարհաքաղաքական իրականության հաստատումն է։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման և կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան ուղղություններում: Յուրային զորքերի կողմից խոցվել են նաև թշնամական 1 տանկ, 1 հետևակի մարտական մեքենա և 5 անօդաչու թռչող սարք:
Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել խաղաղ բնակչության և ոչ ռազմական օբյեկտները չթիրախավորելու վերաբերյալ: Այս մասին ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Իգոր Պոպով`ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի` Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր` ԱՄՆ) տարածած հաղորդագրությունում:
Ժնևում ավարտվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի նախագահ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Hürriyet-ի լրագրող Հանդե Ֆըրաթը անդրադարձել է Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի վերաբերյալ վերջերս քննարկվող խոսակցություններին, ըստ որի Էմինեն կրում է ֆրանսիական Hermes ֆիրմայի պայուսակ։
Հադրութ քաղաքի բնակիչ, Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում գերեվարված 85-ամյա Եվգենիա Բաբայանը պատմել է Բաքվում անցկացրած օրերի ընթացքում իր նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին:
Արդեն մեկ ամիս է, արցախաադրբեջանական սահմանագծի ողջ երկայնքով ծավալված պատերազմի հենց սկզբից, Եվրոպայում և Ամերիկայում սփյուռքահայությունը բազմահազարանոց հանրահավաքներ է կազմակերպում` դատապարտելով թուրք-ադրբեջանական ագրեսիան արցախահայության նկատմամբ: Հորդորում է եվրոպական պետություններին և ակնկալում, որ նրանք նույնպես դատապարտեն Թուրքիայի մասնակցությունը պատերազմին:
Ադրբեջանական “Hərbi Xəbərlər və Məlumatlar” ֆեյսբուքյան օգտահաշիվը, որ աֆիլացված է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։
Ադրբեջանն օգտագործում է սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք, որ ունի քիմիական զենքի տարրեր: Դա անում է քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը վերահաստատել է Միացյալ Նահանգների դիրքորոշումը, որ արտաքին ուժերը դեր չպետք է ունենան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը շարունակում է չափազանց մտահոգիչ մնալ:
«Ավելին, ինչպես միշտ, մենք ունենք նորից ինքներս մեզ վերագտնելու հզոր ձգտում…»:
Տեղեկություններն այն մասին, որ թշնամին սկսել է կիրառել ֆոսֆորային ռումբեր և արկեր, դեռ ուսումնասիրության ընթացքի մեջ է։
Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը:
Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղություններով:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը նշել է, որ չնայած Թուրքիայի ժխտումներին, կան բազմաթիվ տեղեկություններ, որ այդ երկիրը սիրիացի վարձկանների է ներգրավում Լեռնային Ղարաբաղի պատերազմում:
«Ռուսաստանը դեռ գործում է առավելապես ԵԱՀԿ ՄԽ միջնորդական դերակատարության շրջանակում»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախօրեին արած մեկնաբանություններին։
Թուրքիայի Քոնյա նահանգի Ըլգըն քաղաքի Ըլգըն-Աթլանթը մայրուղու շաքարի գործարանի մոտակայքում բախվել են միկրոավտոբուս և ավտոմեքենա:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը հայտարարել է, որ Ադրբեջանն է վարանում համաձայնվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առանց նախապայմանների հրադադար հաստատելուն:
Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել:
Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ։ Դեռևս նախորդ շաբաթ բոյկոտին միացել էր Սաուդյան Արաբիայում ամենամեծ սննդի ցանցը՝ «Herfy» ընկերությունը և կից գործող «Savola Group»-ը:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է մարտական գործողությունների ընթացքը. ՈՒՂԻՂ
Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախի Ակնաղբյուր գյուղում սպանվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը, 6 խաղաղ բնակիչ վիրավոր են։
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինեսա Իկստենան ադրբեջանական Haqqin.az լրատվամիջոցին մեղադրել է իր անունից ապատեղեկատվություն տարածելու մեջ:
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում (եկեղեցին հրթիռակոծվել է Ադրբեջանի ուժերի կողմից) ռազմական թիրախ չկա: