«Երբ մեծ Պուտինը չի գալիս Թուրքիա, փոքր Պուտինն է գալիս։ Ընկե՛ր, Ալիևը դիկտատոր է». թուրք լրագրող

Ապրիլի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ստամբուլում մասնակցել էին Teknofest տեխնոլոգիական փառատոնին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այս կոնտեքստում ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել թուրք լրագրող Նեվշին Մենգյուն: Վերջինիս թուրքական իշխանական լրատվամիջոցները ներկայացնում են որպես Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությանը հարող լրագրող:

«Երբ մեծ Պուտինը չի գալիս Թուրքիա, փոքր Պուտինն է գալիս։ Ընկե՛ր, Ալիևը դիկտատոր է, նրա աջակցությունն էլ շատ սիմվոլիկ է։ Այդ առումով դա «Ժողովուրդ դաշինքի» տեսլականն է»,- նշել է լրագրողը:

Քննադատելով Ալիևի վարած քաղաքականությունն Ադրբեջանում, թուրք լրագրողը ընդգծել է.

«Թող ադրբեջանցի ընկերները դուրս գան և խոսեն, Ալիևը բռնապետ է։ Ադրբեջանը այնպիսի երկիր է, որտեղ ընտությունները անցկացվում են ոչ պատշաճ կերպով, իսկ լրագրողական գործունեություն չծավալող այլախոհները/ընդդիմադիրները ենթարկվում են ճնշումների։ Ահա այսպիսի վարչակարգի կողմից է ղեկավարվում Ադրբեջանը և այդ բռնապետը մտել է Էրդողանի թևը»:

Հիշեցնենք, որ Մենգյուն ժամանակին աշխատել է թուրքական «CNNTurk» հեռուստաալիքում, սակայն հետագայում նրան հեռացրել են աշխատանքից Էրդողանի վերաբերյալ հնչեցրած խոսքերի համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031