Մեծամասնության ատելության օբյեկտ Փաշինյանը պայթող ական է դրել  պետության տակ. Հայկ Դեմոյան

Նիկոլ Փաշինյանը մայիսի 3-ին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ մի քանի անգամ կրկնեց՝  վտանգված է  Հայաստանի պետականությունը, և մենք՝ որպես ժողովուր,դ կարող ենք դադարել գոյություն ունենալ։

«Մենք գրեթե երբեք չենք առաջնորդվել տնտեսական շահով, մենք էմոցիոնալ շահով ենք առաջնորդվել: Եկել է ժամանակը, որ էմոցիոնալ ժողովրդից վերածվենք պետական ժողովրդի: Դա հեշտ ճանապարհ չի, շատ բարդ է: Սա անկյունաքարային, խաչմերուկային հարց է: Էս խաչմերուկում կանգնած ենք, թե որ ուղղությամբ կշարունակենք, դրանից կախված է՝ մենք պետություն կունենա՞նք, թե՞ չենք ունենա»,- հայտարարել էր Փաշինյանը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով Փաշինյանի՝ պետականության վերացման անոնս հիշեցնող այս հայտարարության մասին, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանն ընդգծեց.

«Արդեն բաց են ասում։ Իրենց հայտարարություններն այն խտացված նյութն է, որը 2018 թվականի դրվել է հայկական պետականության տակ՝ որպես ական, որը պայթելու է։ Եթե Ազգային ժողովի ամբիոնից հնչած հայտարարությունները վերլուծի զանգվածների վրա ներազդելու տեխնոլոգիա ուսումնասիրող ցանկացած անձ, ապա կասի, որ  Փաշինյանի ելույթը ծրագրավորված ական է, որը նետվում է հանրության վրա, ինչից հետո այն աշխատում է ինքնին»,- ասաց Դեմոյանը՝ ընդգծելով, որ եթե Փաշինյանը կարծում է, որ հանրության վստահությունն է վայելում, իսկ վերջին հարցման տվյալներով՝ դա այդպես չէ, ապա պետք է գոնե ազնվորեն ասեր, թե ի՞նչ  է պատրաստվում անել՝ կիսաճշմարիտ մանիպուլյացիաներ տարածելու փոխարեն։

Կարդացեք նաև

«Փաշինյանը ներկայացնում է, թե ինքը պատրաստ է պատասխանատվություն վերցնել և գնալ՝ հաշվի չառնելով մեծամասնության կարծիքը, բայց չի ասում, որ ինքը մեծամասնության վստահելի անձը չէ, ավելին՝ Փաշինյանը մեծամասնության ատելության օբյեկտն է… երբ դու կասկածի տակ ես դնում սեփական պետության գոյությունը, դա հանցագործության պես բան է։ Պատերազմի օրինակը ցույց է տալիս, որ դրա համար է հող նախապատրաստվում, որ հետո գտնեն մեղավորներ»,- ասաց Դեմոյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս