Բաժիններ՝

Ռուբիոն «եվրաեռյակի» ներկայացուցիչների հետ Ստամբուլում քննարկում է Իրանի և Ուկրաինայի շուրջ իրավիճակը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ստամբուլում հանդիպում է անցկացնում «եվրաեռյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։

Այս մասին հայտնում է BBC-ն։Բանակցություններին ներկա են Մեծ Բրիտանիայից Ջոնաթան Փաուելը, Գերմանիայից Գյունտեր Սաուտերը և Ֆրանսիայից Էմանուալ Բոնը։ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, գեներալ Քիթ Քելոգը նույնպես ներկա է բանակցություններին։

Քննարկումների առանցքում են Իրանի և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Դոլմաբահչեի նախագահական նստավայրում մասնակցել է Թուրքիայի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031