
Հռոմի պապը պատրաստ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցություններ կազմակերպել

Հռոմի պապ Լևոն XIV-ը պատրաստ է Վատիկանում հարթակ տրամադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների համար։ Ինչպես հաղորդում է իտալական La Stampa հրատարակությունը, այս մասին հայտարարել է Վատիկանի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը։
Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունները կդառնան «պատերազմը դադարեցնելու մեկնարկային կետ։
Նա նաև հավելել է, որ Վատիկանը պատրաստ է աջակցել Ուկրաինայի անչափահասների հայրենադարձման ծրագրերին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։