
Ուկրաինայի պաշտպանության նախարարն արդյունավետ է անվանել Ստամբուլում ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ եռակողմ հանդիպումը

Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը դրական է պատասխանել այն հարցին՝ արդյոք հանդիպումն արդյունավետ է եղել։
Տեսանյութը տարածել է «Մի-Ուկրաինա» հեռուստաալիքը։«Այո», – պատասխանել է նա համապատասխան հարցին։
Իր հերթին ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում իր աղբյուրներին, հաղորդում է, որ ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավարտվել են։ Հանդիպումը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի։
Այս եռակողմ հանդիպումից հետո ակնկալվում էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանից ի վեր առաջին ուղիղ բանակցությունները, պետք է սկսվեին տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։
Այս բանակցություններին ևս թուրքական պատվիրակությունը ներկա է գտնվելու։ Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ռուսական պատվիրակությունն արդեն ժամանել է բանակցությունների անցկացման վայր։