 
                        Ստամբուլում մեկնարկել են ԱՄՆ-Թուրքիա-Ուկրաինա բանակցությունները
 
                                    Ստամբուլում ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են բանակցությունները։
Ինչպես տեղեկանում ենք European Pravda-ից, այս մասին հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը։Ուկրաինայի կողմից բանակցություններին մասնակցում են արտգործնախարար Անդրեյ Սիբիհան և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, ամերիկյան կողմից՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իսկ թուրքական կողմից՝ արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Ռուսաստանի, Ուկրաինայի և Թուրքիայի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները կսկսվեն տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երևանի ժամանակով՝ 13:30-ին)։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        