Բաժիններ՝

Գազայում իսրայելական հարվածները մեկ օրում 140-ից ավելի մարդու կյանք են խլել

Գազայի բժշկական աղբյուրները հայտնել են, որ Բեյթ Լահիա և Ջաբալիա ճամբարների, ինչպես նաև այլ շրջանների վրա Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով մեկ օրում 143 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Միևնույն ժամանակ, բժշկական աղբյուրները հաստատել են, որ մայիսի 16-ի լուսաբացից ի վեր Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 52 մարդ։

Ալ-Ակսայի նահատակների հիվանդանոցի խոսնակը նշել է, որ Գազայի հատվածում իրավիճակն աղետալի է՝ ընդգծելով դեղորայքի պակասի պատճառով բժշկական ծառայություններ մատուցելու իրենց անկարողությունը։

Համաշխարհային պարենի ծրագրի պատասխանատուները հայտարարել են, որ Գազայի բնակիչները սովամահ են լինում, իսկ սննդի պաշարները սպառման եզրին են։

Իսրայելը շարունակում է Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մեկնարկած ռազմական գործողությունները։ Գազայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ շուրջ 53 000 պաղեստինցի է զոհվել Գազայի դեմ Իսրայելի պատերազմի հետևանքով, վիրավորվել է գրեթե 120 000-ը:

Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս