Բացի կլիմայի փոփոխությունից, վարակի տարածման հիմնական գործոնները ներառում են բնակչության տեղաշարժի ավելացումը և ուրբանիզացիան:
Ադրբեջանի ՄԻՊ Սաբինա Ալիևան այցելել է Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Հենրի Կլուգեի հետ Բաքվում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իբր «այսպես կոչված, ռեժիմն է խուճապ առաջացրել Ղարաբաղի տեղի բնակչության շրջանում և ստիպել նրանց տեղափոխվել Հայաստան»։
Տարերքի ազդեցությունից ամենաշատը տուժել են Իսլամական Հանրապետության հյուսիս-արևմուտքում գտնվող նահանգները, ինչպիսիք են Արդաբիլը, Արևմտյան Ադրբեջանը և Արևելյան Ադրբեջանը:
«Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները բազմակողմ են. այն ընդգրկում է տնտեսություն, առևտուր, լոգիստիկա, էներգետիկա»․ լրագրողներին ասել է Ադրբեջանի փոխվարչապետ, Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության պետական հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը։
Ես երբեք չեմ գնացել դավադրապաշտական տեսությունների հետևից, բայց ավելի քան ակնհայտ է արդեն Ալիև-Փաշինյան քայլերի սինխրոնիզացիան: Ինչպես է Փաշինյանը «պաս» տալիս ու ինչպես է այդ քայլն Ալիևն ուղղում հայոց պետականության դեմ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Եվրախորհրդարանի կողմից «Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ագրեսիայից հետո ստեղծված իրավիճակի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սպառնալիքների վերաբերյալ» հոկտեմբերի 5-ի հայտարարությանը:
Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Իսպանիայի Գրանադա քաղաքում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ, խոսել է տարածաշրջանի ու Ադրբեջանի մասին:
Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՖԵՅՔԱԶԵՐԾՈՒՄ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է. ❌«Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի»: Իրականում՝ ✅ Հայաստանը նորից միակողմանիորեն ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Արցախը եւ անկլավները Ադրբեջանի կազմում (ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների հիման վրա) ✅ Ալիեւը, սպառելով իր ստանալիքը արեւմտյան ֆորմատի […]
Պատճառն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում և Ուկրաինայում բերքատվության ավելի մեծ աճ է կանխատեսվում, քան նախկինում։ Դա պայմանավորված է բարենպաստ եղանակային պայմանների պահպանմամբ:
ԱՄՆ ՄԶԳ պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել շարունակական աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ կարողությունների զարգացման, փորձի փոխանակման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արագ արձագանքման ոլորտում:
Ըստ հաղորդագրության՝ մրցանակը շնորհվում է «Իրանում կանանց ճնշումների դեմ նրա պայքարի և բոլորի համար մարդու իրավունքներն ու ազատություններն առաջ մղելու համար»։
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։
Հոկտեմբերի 6-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանի հետ համագործակացությամբ, սննդի և հիգիենիկ պարագաների 422 փաթեթ է տրամադրել համայնքում տեղավորված տեղահանված անձանց։
Ֆրանսիայի արտգործնախարար տիկին Կոլոնան նշում է, որ Արցախում տեղի ունեցածը նման է էթնիկ զտման: Տիկին նախարարն, իհարկե, չի մանրամասնել՝ «աչքերո՞վ» է նման էթնիկ զտման, թե՞ «ճակատն է» դրան նման: Բայց, կարծես թե, վատ չէ, երբ ասում է, որ նման է էթնիկ զտման:
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է առավոտյան Սև ծովի ջրատարածքում Ուկրաինայի ԶՈւ-ին պատկանող հեռակառավարվող նավակ ոչնչացնելու մասին։ Ըստ գերատեսչության՝ նավակը լողում էր Ղրիմի թերակղզու ուղղությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ քննադատելով Ֆրանսիայի մեղադրանքները նրա վերաբերյալ, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքից 150 քառակուսի կիլոմետր է օկուպացրել:
Բանաձևը նաև դիմում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին՝ Ադրբեջանի նկատմամբ իր ամոթալի քաղաքականության վերաբերյալ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու ժամկետները: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «Ռուսաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հայկական կողմի հետ հանդիպմանը կքննարկվեն Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի հեռանալու կոնկրետ ժամկետները»,- ասել է զրուցակիցը։
Ըստ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Իգոր Կլիմենկոյի՝ Գրոզա գյուղում ապրում է շուրջ 300 մարդ։ Հարվածի պահին մարդիկ եղել են սրճարանում՝ հոգեհացի։
Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի (EPC) բարձր մակարդակի հանդիպումն անցել է առանց տեսանելի արդյունքների ՝ չնայած գագաթնաժողովին ընդառաջ մեծ սպասելիքներին: Այս մասին գրում Է Politico թերթը։
Հուլիսի վերջին Լաչինի միջանցքում առեւանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին Բաքվում։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Գերեվարված ցանկացած պատանդի կամ ռազմագերու ցուցմունքները համարվում են անթույլատրելի ապացույցներ և չեն կարող օգտագործվել որպես որևէ մեղադրանքի հիմք։ Այս մասին ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը գրել է X-ի իր միկրոբլոգում։
Կոմիտեի անդամների ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացված էթնիկ զտման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա:
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է վերլուծել Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության աշխատանքը։
Հոկտեմբերի 6-ին Շառլ Միշելը, ինչպես նաև Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնն ու Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպում էին ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Սա տարածաշրջանում վերջին 50 տարվա ընթացքում ամենամեծ աղետն է համարվում։
Անդրադառնալով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմական համագործակցության հնարավորությանը՝ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ 2022 թվականի սեպտեմբերի 11-12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիան պարզ դարձրեց, որ առկա անվտանգային համակարգերը բավարար չեն Հայաստանի տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանության համար, ուստի Հայաստանը քայլեր է ձեռնարկում երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ՝ զարգացնելով գործընկերների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ հարաբերությունները և նոր կապեր ստեղծելով:
Նշվում է, որ այցի ընթացքում Ռուբեն Վարդանյանին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ.