
Ձերբակալվել է ֆինանսիստը, որին մեղադրում են Իվանիշվիլիի բիթքոյները գողանալու մեջ

Ձերբակալվել է Գեորգի Բաչիաշվիլին, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել Բիձինա Իվանիշվիլիից մոտ 9000 բիթքոին գողանալու գործով:
Ավելի վաղ դատարանը հեռակա կարգով Գեորգի Բաչիաշվիլիին դատապարտել էր 11 տարվա ազատազրկման՝ նրան մեղավոր ճանաչելով միջոցների յուրացման և ապօրինի եկամուտների օրինականացման մեջ:
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է, որ տեղեկություն է ստացել Բաչիաշվիլիի տեղաշարժերի մասին Կարմիր կամրջի և Սադախլո անցակետերի միջև ընկած հատվածում, որտեղ նա ձերբակալվել է։ Անհասկանալի է, թե ինչու է Բաչիաշվիլին վերադարձել Վրաստան՝ իմանալով, որ իրեն կարող են ձերբակալել։
Բաչիաշվիլին ղեկավարել է Բիձինա Իվանիշվիլիի հիմնած Համաներդրումների հիմնադրամը։