Բաժիններ՝

Լիվերպուլում գրեթե 50 մարդ է վիրավորվել բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով

Անգլիական Պրեմիեր լիգայում տոնած հաղթանակից հետո «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի շքերթի ժամանակ մեքենան մխրճվել է բազմության մեջ, որի հետևանքով գրեթե 50 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ 4 երեխա։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Շուրջ 27 մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխաներից մեկը և մեկ չափահաս ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում։ Շքերթին մասնակցելու համար Լիվերպուլի կենտրոնում տասնյակ հազարավոր մարդիկ էին գտնվում։

Միջադեպի առնչությամբ ձերբակալվել է մեքենայի վարորդը, որը 53-ամյա բրիտանացի է։ Ոստիկանությունը հայտնել է, որ միջադեպը չի դիտարկում որպես ահաբեկչություն։ Իրավապահներն այլ մանրամասներ չեն տրամադրում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031