Բաժիններ՝

Գերմանիայի փոխկանցլերը հերքել է Ուկրաինային վաճառվող հրթիռների` հեռահարության արգելքի հանման մասին լուրերը 

Երեկ տեղեկություն տարածվեց, որ Գերմանիան հանում է Ուկրաինային վաճառվող հրթիռների հեռահարության արգելքը. այս մասին հայտարարել էր Գեմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:

Սա նշանակում է, որ Ուկրաինան կարող է հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախներին գերմանական գերճշգրիտ հրթիռներով։

Հիշեցնենք, որ մինչ այժմ Ուկրաինային թույլատրված չէր հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքում, սակայն այժմ այդ արգելքը փաստացի հանված է:

«Ռուսաստանը առանց խտրականության հարվածում է քաղաքացիական կառույցներին՝ մանկապարտեզներին, հիվանդանոցներին, տարեցների խնամքի տներին։ Ուկրաինան նման բան չի անում։ Նա պետք է կարողանա պաշտպանվել արդյունավետ ձևով»,-ասել է Մերցը:

Իր հերթին ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի համար հրթիռների հեռահարության սահմանափակումը վերացնելու` Եվրոպայի որոշումը պոտենցիալ վտանգավոր է և հակասում է կարգավորման փորձերին։

Երեկ` օրվա ավարտին սակայն Գերմանիայի փոխկանցլեր Լարս Քլինգբեյլը հերքել է Բեռլինի կողմից Ուկրաինայի զինված ուժերին մատակարարվող զենքի տեսականու վերաբերյալ կուրսի փոփոխությունը.

«Չկա որևէ նոր համաձայնագիր, որը կգերազանցի նախորդ կառավարության արածը»,-փոխկանցլերի խոսքերն է փոխանցել ria.ru-ն։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս