Բաժիններ՝

Իրանին միջուկային ծրագրից զրկելու ԱՄՆ-ի փորձերը հարվածի տակ կդնեն բոլոր բանակցությունները. Բաղայի

Իրանը պատրաստ է փոխզիջման գնալ իր միջուկային ծրագրի հարցով, սակայն Իրանի և ԱՄՆ-ի բանակցություններին լուրջ դժվարություններ կսպառնան, եթե Վաշինգտոնն իսկապես ցանկանում է զրկել Թեհրանին միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման հնարավորությունից:

Այս մասին մայիսի 26-ին CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Եթե ​​նպատակն է համոզվել, որ Իրանի միջուկային ծրագիրը չի ռազմականացվի, կարծում եմ, որ դա այն է, որ մենք հեշտությամբ կարող ենք անել։ Եթե նպատակն է իրանցիներին խաղաղ միջուկային էներգիայի իրավունքից զրկելը, ապա կարծում եմ, որ դա այնքան խնդրահարույց կլինի, որ կխաթարի ողջ գործընթացը», – ասել է նա։

Բաղային հավելել է, որ քաղաքական կամքի առկայության դեպքում «այնքան շատ ճանապարհներ» կան համաձայնության հասնելու համար։ Իրանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը վստահեցրել է, որ երկիրը չի ենթարկվի որևէ արտաքին ճնշման։

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի է ունեցել մայիսի 23-ին, Հռոմում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները։ 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս