Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն դեռ չկա, ինչո՞ւ, խնդրում ենք ճշտել հայկական կողմից․ Զախարովա

Ռուսական կողմին պետք չէ համոզել, որ ՀՀ Սյունիքի մարզում գլխավոր հյուպատոսության աշխատանքն արագ սկսելու անհրաժեշտություն կա։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հիշեցրեց, որ հյուպատոսության բացման հարցը մանրամասն քննարկվել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայաստանյան այցի ընթացքում:

«Առայժմ Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսություն չկա։ Ինչո՞ւ։ Պաշտոնական պարզաբանումների համար պետք է դիմել հայկական կողմին»,– ասաց Զախարովան։

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023թ. սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:

Տեսանյութեր

Լրահոս