
ՌԴ-Ադրբեջան համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. Պուտինը՝ Ալիևին

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները կրում են բարեկամական և դաշնակցային բնույթ. երկու երկրների համագործակցության ամրապնդումը շարունակում է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին. այս մասին ասված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջանի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ Իլհամ Ալիևին ուղղված շնորհավորական ուղերձում:
«Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը և գործընկերությունը միջազգային հարցերի շուրջ: Սա լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների շահերին և շարունակում Հարավային Կովկասում և Կասպից ծովի տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման ուղին»,- ասված է ուղերձում: