Արցախը հանձնելուց և ՀՀ ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կմ զիջողներն այնպիսի ամբարտավան և ինքնավստահ են խոսում տեղի ունեցած ողբերգության մասին, կարծես հերոսություն են արել:
Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։
ՌԴ Պետդուման որոշում է ընդունել անժամկետ հետաձգել Ռուսաստանում ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն իրականացնելիս Հայաստանի քաղաքացիների ազգային վարորդական վկայականները ճանաչելու մասին օրինագծի քննարկումը: Այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր 2022 թվականի հունիսին։
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել անակնկալ ներխուժման ժամանակ պատանդ է վերցրել շուրջ 240 հոգու։ Ըստ ՄԱԿ-ի կողմից հուլիսին հրապարակված տվյալների՝ Իսրայելում կալանքի տակ է գտնվում 5000 պաղեստինցի, այդ թվում՝ 160 երեխա։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդին 10 ամիս շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ՝ իրականացնելով հայերի էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղի ամբղոջ տարածքում:
Հայաստան այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Օրերս ՀՀ արտաքին քաղաքականության գերատեսչությունից պարզաբանում էին ներկայացրել, որ Հռոմի ստատուտի վավերացման գործընթացի շրջանակներում ռուսաստանյան կողմն առաջարկություններ է փոխանցել, որի համատեքստում հայաստանյան կողմը հանդես է եկել համապատասխան երկկողմ պայմանագիր կնքելու առաջարկությամբ, բայց պաշտոնական գրավոր պատասխան ռուսաստանյան կողմից Հայաստանին չի ներկայացվել։
Աթենքի երկրադինամիկայի ինստիտուտը հայտնել է, որ երկրաշարժին հաջորդել են մինչև 3,7 մագնիտուդով հետցնցումներ։
Էրդողանը Թյուրքական պետությունների կազմակերպության 10-րդ գագաթնաժողովի մասնակիցներին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում հրադադարի հասնելու ուղղությամբ:
Այսօր խորհրդարանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե իրեն հայտնի է, որ Հայաստանից 200 քկմ տարածք գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ՝ չներկայացնելով այլ մանրամասներ։
Նիկոլը հենց Հայաստանից նոր տարածքներ զիջեց Ադրբեջանին կրկին կլսեք.
Հարավային Կորեայի միավորման նախարարությունը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի այս քայլը ցույց է տալիս, որ երկիրը դժվարություններ ունի օտարերկրյա պետություններում գումար աշխատելու հետ, ինչի պատճառը միջազգային պատժամիջոցներն են։
Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Էրդողանը համաժողովի ելույթում հատուկ շեշտադրում է արել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», որը ըստ նրա հանդիսանալու է թյուրքական աշխարհի միացման կարևոր կետը և կարևորել այդ գործում Ադրբեջանի դերը:
Դիմումի հիմքում դրված է հիմնավոր կասկածի ակնհայտ բացակայությունը, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանքի միջնորդություն քննելու իրավունք չունենալը, ինչպես նաև Ա.Աշոտյանի քաղաքական բանտարկյալ լինելը, ինչն ի թիվս այլոց, հաստատվել է եվրոպական երկու խոշորագույն կուսակցական միավորումների պաշտոնական հայտարարություններով:
Մարդկային զոհեր են գրանցվել Իտալիայի Տոսկանա մարզում, որտեղ ռեկորդային տեղումներ են գրանցվել, և արտակարգ դրություն է հայտարարվել։
Այսօր ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների համար նախատեսված քարտեզներից՝ ընդգծեց.
Հաղորդվում է, որ կենտրոնում բուժում էր ստանում մոտ 40 մարդ։
Քվեարկությունից հետո Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ Իսրայելին տրամադրվող օգնությունն առանցքային նշանակություն ունի, և հարկավոր է, որ ԱՄՆ-ն հստակ ուղերձ հղի աշխարհին, որ Իսրայելի դեմ սպառնալիքները կհանդիպեն ուժեղ դիմադրության։ Ջոնսոնը Սենատին և Սպիտակ տանը կոչ է արել արագ գործել և «անցկացնել օրինագիծն, ինչպես դա արեց Ներկայացուցիչների պալատը»։
Այո´, փաստ է, որ կապիտուլյանտի մեծագույն դավաճանություններից էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, բայց Ռուսաստանի գործունեությունն էլ (ավելի ճիշտ` անգործությունը) կոչվում է թիկունքից հարված Արցախի ժողովրդին:
Կիրակի օրը նույնիսկ գերմանական ոստիկանությունն է հապաղել հայ ցուցարարներին պաշտպանելու գալ՝ թուրքերի հետ հնարավոր առճակատումը կանխելու նպատակով:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը քննարկել են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը: Այս մասին հայտնում է Էրդողանի գրասենյակը։
Պատժամիջոցները և Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզումն արդեն մոտ 1,5 տրիլիոն դոլար են արժեցել Եվրամիությանը, փոխադարձ առևտրի ծավալը նույնպես ձգտում է զրոյի: Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն:
Թյուրքական պետությունների համագործակցության համաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին։
Այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ դեռևս 1990-ականներից ունենք Հայաստանի Հանրապետության տարածք, որն այժմ գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, և կան թարմ օրինակներ։
Տարածաշրջանը կոնֆլիկտազուրկ է. Արսենյանը՝ Արցախը հանձնելուց հետո բացված հնարավորությունների մասին
Խնդիրներ կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, հաճախ զարմանում ենք. Միրզոյան
«Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները, հայ բնակչության բռնի տեղահանությունները, սա մեծ բարդություններ է առաջացնում։ Եվ ակնհայտորեն փորձ էր՝ շեղել մեզ, և օբյեկտիվորեն բարդություններ է առաջացնում մեր հիմնական օրակարգում, արտաքին քաղաքական խնդրում, այն է՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր Հայաստանի Հանրապետության շուրջ»,- ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագածի քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։
Հայաստանն ու Թուրքիան այս տարի պայմանավորվածություն էին ձեռք բերել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել դեռ մինչև զբոսաշրջային սեզոնի սկիզբը՝ այսինքն՝ մինչև ամառ:
Գազայի առողջապահական մարմինները հայտնել են, որ հակամարտության սրացման վերջին շաբաթների ընթացքում սպանվել է առնվազն 9061 մարդ։
Իսկ նոյեմբերի 1-ին և 2-ին «Ռաֆահ» անցակետով Գազայից Եգիպտոս է անցել ավելի քան 700 օտարերկրյա քաղաքացի, ինչպես նաև տասնյակ ծանր վիրավորներ։