Բուխարեստը շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման աջակիցը․ Ռումինիայի ԱԳ նախարար

Ռումինիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Օանա Տոյուն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իրեն ուղղված շնորհավորանքի համար՝ ընդգծելով, որ Բուխարեստը շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման և տարածաշրջանային կայունության, խաղաղության ու զարգացման աջակիցը։ Այս մասին Օանա Տոյուն գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ 

«Շնորհակալ եմ Արարատ Միրզոյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ հղած ջերմ խոսքերի համար։ Ռումինիան բարձր է գնահատում մեր ժողովուրդների միջև տևական բարեկամությունը, որը հիմնված է պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Ես պատրաստ եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ մեր քաղաքական երկխոսությունն ու երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով առաջ մղելու համար։ Ռումինիան շարունակում է մնալ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների շարունակական զարգացման և տարածաշրջանային կայունության, խաղաղության ու զարգացման աջակիցը»,- գրել է Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարը։

Նշենք, որ ավելի վաղ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Օանա Տոյուին շնորհավորել էր Ռումինիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30