Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար. Մասուդ Փեզեշքիան

Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին և սարսափելի գին վճարեց Իրանի դեմ իր ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը իրանցի ժողովրդին ուղղված իր ուղերձում։

«Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ ոչնչացնել Իրանում գտնվող օբյեկտները, խափանել միջուկային հետազոտությունները, սոցիալական անկարգություններ առաջացնել հանրապետությունում», – նշվում է Իրանի նախագահի մամուլի ծառայության կողմից տարածած տեքստում։

Փեզեշքիանի խոսքով՝ Իսրայելում Իրանի զինված ուժերի կողմից պատասխան հարվածների հետևանքով ավերածությունների մասշտաբները աշխարհին ցույց տվեցին, որ «այս արկածախնդրության գինը Իրանի նման մեծ երկրի դեմ սարսափելի էր»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30