ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ապավինում է Թուրքիային

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն անդրադարձել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերական բազայի և Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և ԵՄ-ի միջև առավելագույն սերտ փոխկապակցվածություն ապահովելու անհրաժեշտության թեմային։

Ըստ նրա՝ Թուրքիան բավական խոշոր ռազմարդյունաբերական բազա ունի։ Նա ընդգծել է, որ այդ փաստը չի կարելի անտեսել։ «Ես այցելել եմ նրանց ընկերություններից մի քանիսը, դա իսկապես տպավորիչ է», -ասել է նա՝ անդրադառնալով թուրքական պաշտպանական արդյունաբերության գործարան կատարած իր այցելությանը։

Ռյուտեն հայտարարել է թուրքական պաշտպանական արդյունաբերության համար Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների ստեղծած խոչընդոտների «անթույլատրելիության մասին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30