Սամվել Կարապետյանին կալանավորելով՝ Փաշինյանը մյուս գործարարներին ասում է՝ կպատժվեք, եթե աջակցեք եկեղեցուն. Հովհաննես Ավետիսյան

«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, որպես ինստիտուտ, բավականին ամուր է. իհարկե, Փաշինյանի կողմից ծավալված հակաեկեղեցական պայքարը կունենա որոշակի բացասական հետևանքներ, բայց, միևնույն է` եկեղեցին ձիգ է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Պետական կառավարման մասնագետ, հանրային գործիչ Հովհաննես Ավետիսյանը:

«Փաշինյանը ձևացնում է, թե հայկական Ռոբին Հուդն է, բայց իրականում թուրքական Ռոբին Հուդ է. ոչ թե հարուստներից խլում, բաժանում է աղքատներին, այլ հայից խլում, տալիս է թուրքերին։ Հիմա նորից խոսում է խլելու մասին. այս անգամ՝ հոգևորականներից։ Նա այդ ուղղությամբ համակարգված աշխատանք է տանում, և ամբողջն անում է միայն քարոզչական նպատակով»,- հավելեց Ավետիսյանը՝ ընդգծելով՝ հայ ժողովրդին հիմա նա կերակրում է եկեղեցականներից նրանց գույքը խլելու և աղքատներին բաժանելու լոզունգներով։

Նրա խոսքով՝ իրականում, սակայն, Փաշինյանն իր քարոզչական թեզերում օգտվում է քարոզչական գիտությունից. իզուր են ասում, որ նա անգրագետ է։

Կարդացեք նաև

«Նա այդպես է վարվում, որովհետև սովորական դիկտատոր չէ. նա ավտորիտար պոպուլիստ է։ Դա նշանակում է, որ ցանկացած քայլի դիմելու համար Փաշինյանը նայում է իրեն հավատացողների արձագանքին. հավատացողներ, որոնք թեև  բնակչության 5 տոկոսն են կազմում, սակայն ագրեսիվ են։ Հենց այդ ագրեսիվ փոքրամասնությանն էլ պարտվում է մեծամասնությունը»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:

Նա ընդգծում է՝ այն, որ մեծամասնությունը պարտվում է 5 տոկոսանոց ագրեսիվ փոքրամասնությանը, ցույց է տալիս վերջին դեպքը, երբ թեև հազարավորները հավաքվել էին ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի տան դիմաց, բայց, միևնույն է՝ ոստիկանությունը կատարեց Փաշինյանի հրահանգն ու քաղաքական ճնշումների ներքո իր տանից կալանքի տարավ Սամվել Կարապետյանին։

«Փաշինյանը Սամվել Կարապետյանին կալանավորելով՝ մյուս գործարարներին ասում է՝ կպատժվեք, եթե համարձակվեք պաշտպանել Եկեղեցուն»,- ասաց հանրային գործիչը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս