Բաժիններ՝

Հունգարիան չի աջակցում Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին. Օրբան

Հունգարիան չի աջակցում Կիևի անդամակցությանը ԵՄ-ին, հետևաբար, Եվրամիության գագաթնաժողովում չի կարող որոշում ընդունվել, որն իրավական ուժ կունենա Ուկրաինայի եվրաինտեգրման հարցում. այդ հարցն անհրաժեշտ է լուծել միաձայն: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ԵՄ-ի գագաթնաժողովին ժամանելիս։

«Հունգարիան հնարավոր չէ շրջանցել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում, քանի որ, վերջին հաշվով, պահանջվում է միաձայն որոշում։ Ավելին, միաձայն որոշումն անհրաժեշտ է  բանակցությունների յուրաքանչյուր կլաստերի բացման համար։

Այն չկա։ Այնպես որ դա տեղի չի ունենա։ Այսօր ոչինչ չի կարող տեղի ունենալ, որն իրավական ուժ կունենա ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում։ Կարելի է հայտարարություններ անել, կարելի է խոսել, բայց ԵՄ-ն առաջվա պես չի ունենա ընդհանուր դիրքորոշում, քանի որ Հունգարիան չի աջակցում դրան», – Օրբանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք գագաթնաժողովի արդյունքներով կարող է ընդունվել ԵՄ մյուս անդամ երկրների անունից հայտարարություն, Օրբանն ասել է, որ «նրանք, ովքեր համաձայն չեն մեզ հետ, դրանք լինեն 26-ը կամ որքան ուզում է, կարող են ասել այն ամենն, ինչ ցանկանում են», բայց դա իրավական ուժ չի ունենա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս