
Հունգարացիները դեմ են քվեարկել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանը

Հունգարիայի բնակիչների շրջանում անցկացված խորհրդակցական հանրաքվեի մասնակիցների մեծամասնությունը քվեարկել է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության աջակցության դեմ։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Մեր 2 միլիոն 168 հազար հայրենակիցներ քվեարկել են ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցելու ռիսկին չդիմելու օգտին։ Սա բոլոր վավեր քվեների 95%-ն է։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր մասնակցեցին VOKS 2025-ին», – գրել է Օրբանը։
«Այսօր ես լսումների ժամանակ ավելի քան երկու միլիոն հունգարացիների անունից կհայտարարեմ, որ Հունգարիան չի աջակցում Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը», – հավելել է նա։
Խորհրդակցական հանրաքվեն, որը ներառում էր Հունգարիայի կողմից ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցության հարցը, անցկացվել է ապրիլի սկզբից մինչև հունիսի 20-ը։ Հանրաքվեի արդյունքները պարտադիր չեն Հունգարիայի կառավարության համար։
«Հսկայական շրջադարձային պահ. նույնիսկ լեհերը չեն ցանկանում Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին։ Եվրոպան արթնանում է», – մեկ այլ գրառման մեջ նշել է Օրբանը։
Հունգարիայի ընդդիմադիր «Տիսա» կուսակցության ղեկավար Պետեր Մագյարը հանրաքվեից հետո հայտարարել է, որ երկրի ընդամենը 600 000 բնակիչ է մասնակցել քվեարկությանը։ Բրյուսելում հունիսի 26-ին անցկացվող ԵՄ գագաթնաժողովին ժամանելիս ևս Օրբանը հայտնել էր, որ իր երկիրը դեմ է Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը։