Իրանը «երբեք չի հանձնվի» ԱՄՆ-ին. Խամենեի

Իրանը «երբեք չի հանձնվի» ԱՄՆ-ին, այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդն օրեր շարունակված լռությունից հետո։ Այս մասին հաղորդում է «Ազատությունը»։

Իրանի պետական հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում, որը նրա առաջին ելույթն էր հունիսի 19-ից ի վեր, այաթոլլա Ալի Խամենեին պնդել է, թե ԱՄՆ-ն միջամտել է պատերազմին միայն այն պատճառով, որ «զգացել է՝ հակառակ դեպքում սիոնիստական ռեժիմը լիովին կոչնչացվի»։

ԱՄՆ-ն «ոչ մի օգուտ չի ստացել այս պատերազմից», ասել է նա, հավելելով՝ Իրանը հաղթանակ տարավ և «ապտակ հասցրեց Ամերիկայի դեմքին»։

86-ամյա գերագույն հոգևոր առաջնորդն ակնհայտորեն նկատի է ունեցել այս շաբաթվա սկզբին Կատարում ամերիկյան բազայի հրթիռակոծությունը Իրանի կողմից, որի հետևանքով մարդկային զոհեր ու լուրջ ավերածություններ չեղան։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30