Ադրբեջանը պատրաստ է կազմակերպել Ակնա (Աղդամ)-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների զուգահեռ օգտագործումը Ղարաբաղ ապրանքների առաքման համար՝ հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան։ Այս մասին լրագրողներին հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն։
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել. այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Սեպտեմբերի 17֊ ին ժամը 18։20֊ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը կիրառելով հրաձգային զենք և ԶՈւ 23֊2 կայանք։
Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ադրբեջանն ամեն կերպ խուսափում է 1975 թվականի քարտեզը հիմք ընդունելու մեր առաջարկից։ «ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ներկա փուլին։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանից առաջ, զրուցել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ: Այս մասին Թվիթերում հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն ընդգծում է, որ Հայաստանը Հռոմի ստատուտը ցանկանում է վավերացնել ոչ թե ընդդեմ Ռուսաստանի Դաշնության, այլ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված ռազմական հանցագործությունների պատճառով։
Մեկ անգամ արդեն Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունը և չկա որևէ երաշխիք, որ այս դեպքում խնդիրներ չեն առաջանա, սակայն Արցախում հումանիտար իրավիճակն այնպիսի ծանր դրսևորումներ է ստացել, որ մեծ հաշվով իշխանությունը ստիպված է ընտրությունը կատարել անորոշի, վատի ու վատթարագույնի միջև:
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա ընթացքում հերթական ապատեղեկատվությունն է տարածել
«Թեհրանը թույլ չի տա սահմանափակել կամ արգելափակել պատմական այն երթուղին, որը կապում է Իրանը Հայաստանի հետ», – Թեհրանում լույս տեսնող արաբալեզու «Ալ-Վեֆաք» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը կարծում է, որ կայուն խաղաղության հասնելու համար պետք է վերականգնվի վստահությունը, Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից մինչև այն սահմանները, որոնք որոշված են 1975 թվականին։
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել, որի մեջ նշվում է, որ աշխատանքներ են տարվում Արցախի և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որը նրա անվտանգության նվազագույն երաշխիքն է, իսկ ԼՂ-ում այլ զինված ուժեր չկան։
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 17-ին Անվտանգության խորհրդի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:
Ադրբեջանի կողմից Արցախի պաշարման հետևանքով առաջացած ճգնաժամն օրեցօր խորանում է: Հացահատիկի հայթայթման և հացի արտադրամասերին ալյուրի մատակարարման գործընթացը կառավարությունը կազմակերպում է սուղ պայմաններում և, ցավոք սրտի, ոչ միշտ է հաջողվում ամեն օր ապահովել կտրոնային համակարգով նախատեսված քաղաքացուն օրական հասանելիք 200 գրամ հացը:
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի օրը կմեկնի Միացյալ Նահանգներ՝ հաջորդ շաբաթ Նյու-Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով, հաղորդում է պաշտոնական IRNA գործակալությունը։
Միացյալ Նահանգները պատերազմ է վարում Ռուսաստանի դեմ, այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով Ուկրաինային ATACMS հեռահար հրթիռներ տրամադրելու Վաշինգտոնի որոշումը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ցույց տվեց իր թուլությունը՝ հրաժարվելով սեղմել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ձեռքը՝ Հնդկաստանում G20 գագաթնաժողովի ժամանակ։
Պաշտոնական Երևանը կարևորում է ԱՄՆ Սենատի հանձնաժողովում արտահայտված հստակ և նպատակային ուղերձները
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հայկական կողմից իբր «ռազմական սադրանքների» վերաբերյալ հայտարարություններով Բաքուն փորձում է քողարկել իր գործողությունները։ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե «Բաքուն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում հայկական կողմի ռազմական սադրանքներով»։ «Սա բացարձակապես չի […]
Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ Բաքուն պայմանավորվածություններ է ձեռք բերել ճանապարհային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, այնուհետև սաբոտաժի է ենթարկել դրանք։
Միջազգային մեր գործընկերները հորդորում են Բաքվին և Ստեփանակերտին՝ նպաստել երկխոսությանը.
Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում. Փաշինյան
Այո՛, մենք միշտ լարվածության սպասում ենք: Ասել ենք, որ Ադրբեջանի այսպիսի անկանխատեսելի պահվածքի պարագայում միշտ պետք է սպասել լարվածություն և Լեռնային Ղարաբաղում, և Հայաստանի Հանրապետության սահմաններին»:
Ադրբեջանում այս գիշեր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ԳԱԱ սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնը՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Կասպից ծովում՝ ՝ Գալա կայարանից 147 կմ հեռավորության վրա
Ինչու՞ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է:
Տևական խաղաղության հասնելու համար պետք է վերականգնվի վստահությունը, Ադրբեջանը պետք է իր զորքերը դուրս բերի Հայաստանի տարածքից մինչև 1975 թվականին որոշված սահմանները։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտակարգ լիազորություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։