ԱՄՆ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի ղեկավարության ներկայացուցիչների դեմ՝ ամերիկացիների ձերբակալությունների համար և կարծում է, որ այդ միջոցը չի խաթարելու գերիների փոխանակումը, որն արդեն սկսվել է:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ադրբեջանական կողմը շարունակում է կեղծ պնդումներ անել այն մասին, որ Արցախն առաջնագծի տարբեր ուղղություններով սադրանքներ կամ ագրեսիա է նախապատրաստում:
Եվրամիության արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը, ամենայն հավանականությամբ, կկայանա հոկտեմբերի սկզբին Կիևում:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ իմփիչմենթի հարցը գրանցվել է Սահմանադրական դատարանում և քննարկվում է ատյանի կողմից: Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը:
Այն, ինչ այսօր տեղի է ունենում տարածաշրջանում, մեծ մրցակցություն է։ Բոլոր կողմերը փորձում են իրենց դիրքերն ամրացնել տարածաշրջանում։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Հայաստան-Իրան» ռազմավարական համագործակցության զարգացման կենտրոն» հիմնադրամի հիմնադիր տնօրեն Փույա Հոսսեյինին՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական, քաղաքական գործընթացներին և տարածաշրջանում սպասվող փոփոխությունների ընդհանուր պատկերին։
Մենք լիովին շահագրգռված ենք Հարավային Կովկասում խաղաղության և կայունության պահպանման մեջ:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի փոխանցմամբ, «Ռոսգրանստրոյի» տնօրինությունը տեղեկացրել է, որ Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետի վերակառուցման ավարտական փուլով պայմանավորված՝ սեպտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու ուղղությամբ բեռնատար տրանսպորտային միջոցների համար երթևեկելի գոտիներում իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
ՀՀ ներկայացուցիչը նաև առարկություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում գտնվող Ազոխի և Վերին Թաղերի քարայրներն Ադրբեջանի նախնական ցանկում ներառելու ադրբեջանական առաջարկի կապակցությամբ։
Ըստ հայտարարության՝ «դավադիրներն» ակնկալում են, թե Եվրահանձնաժողովի որոշումը բացասական կլինի Վրաստանի համար, ինչն առիթ կհանդիսանա՝ իշխանություններին մեղադրելու ռուսական շահերը հետապնդելու մեջ։
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը ողջունել է դեպի Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռնափոխադրումների վերսկսումը։ Այս մասին Միշելը գրառում է արել X–ի իր միկրոբլոգում։
Ռազմավարական նշանակություն ունեցող երկրորդ խոշոր ներդրումային ծրագիրը, ըստ Փափազյանի, ANIF-ի և «Էյր Արաբիա» ընկերության համատեղ «Ֆլայ Արնա» հայկական ազգային ավիաընկերության ստեղծումն էր, որն էլ անցած տարվա հունիսից սկսել է չվերթներ իրականացնել։ Այս պահին ավիաընկերությունն արդեն թռիչքներ է իրականացնում 6 ուղղություններով:
The Independent պարբերականն ավելի վաղ հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակի նոր տեսակ՝ «պիրոլա»-ն։
Համաժողովին մասնակցում էին ավելի քան հարյուր ընկերություններ ԱՄԷ-ից և ավելի քան 200 կազմակերպություն Հայաստանից։ Միջոցառման կազմակերպիչներն էին «Էնթրփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնը, ՀՀ-ում ԱՄԷ-ի դեսպանությունն ու ԱՄԷ-ի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիան։
Ամառային դադարից հետո առաջին բողոքի ակցիան կբարդացնի Իտալիայի խոշորագույն քաղաքներում տրանսպորտի վիճակը՝ ընդ որում չազդելով ավիափոխադրումների և երկաթուղային հաղորդակցության վրա։
Քանաանին նաև հայտնել է, որ Իրանի ակտիվները, որոնք սառեցվել էին Հարավային Կորեայի բանկերում ԱՄՆ-ի ճնշման պատճառով, սեպտեմբերի 18-ին լիովին գտնվում են Իրանի տրամադրության տակ։
Թուրքիայում սեպտեմբերի 17-ին ձերբակալվել է Interpol-ի կարմիր տեղեկագրով որոնվող նիդերլանդացի նարկոբարոն Ջոզեպ Յոհաննես Լեիջդեքքերսի աջ ձեռքը համարվող «Սև մամբա» մականունով հայտնի Իսաակ Բիգնանը:
Ուկրաինայում հակամարտությանը մասնակցող վրացական ծագումով զինվորականների մի մեծ խումբ և վրացի երիտասարդների մի մասը, շահագրգիռ կողմի ազդեցության տակ, կօգտագործվեն Վրաստանում հեղաշրջման նպատակով քաղաքացիական անկարգությունների կազմակերպման նպատակով, ասվում է Վրաստանի պետական անվտանգության ծառայության հաղորդագրության մեջ։
Անօդաչու թռչող սարքը, որը ներկայացվել է Տյանցզինում Չինաստանի ուղղաթիռների 6-րդ ցուցահանդեսի շրջանակներում, ստացել է KVD002 անվանումը. այն դարձել է ՉԺԱԲ-ի ցամաքային զորքերի առաջին հետախուզական մարտական անօդաչու թռչող սարքը։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհն ադրբեջանական ցանկացած բեռի համար փակ է։
Ըստ Տոսկանայի ղեկավարի՝ արտակարգ իրավիճակների տարբեր ծառայություններ շուրջ 300 հեռախոսազանգ են ստացել մտահոգ քաղաքացիներից:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում գտնվող «Թուրքիայի տանը» մի շարք դռնփակ հանդիպումներ է ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Օդանավակայանը սեպտեմբերի 17-ին հեղեղումների պատճառով փակվել էր, չվերթերը չեղարկվել էին։ Ըստ օդանավակայանի հաղորդագրության՝ թիմերն ամբողջ գիշեր աշխատել են, որպեսզի վերացնեն հեղեղների հետևանքները։
ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 78-րդ նստաշրջանի բացումը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին։ Գլխավոր վեհաժողովում առաջին բարձր մակարդակով քննարկումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին։
Ի դեպ, օրերս, կատարելով Եվրահանձնաժողովի՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պահանջը, Ֆինլանդիան արգելանք է սահմանել ռուսական պետհամարանիշներով ավտոմենքենաների մուտքը՝ երկիր՝ որոշ բացառություններով (ԵՄ քաղաքացիներ, դիվանագիտական ներկայացուցիչներ, հումանիտար տեղաշարժ և այլն)։
Քիրբին հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կազմը պետք է լինի «ավելի ներառական»։
ԿԽՄԿ-ն վերջին շաբաթների ընթացքում բանակցություններ էր վարում «որոշում կայացնողների հետ»՝ քննարկելով տարբեր ճանապարհներով տարածաշրջան օգնություն հասցնելու տարբերակները, այդ թվում՝ Լաչինի միջանցքով և Աղդամի ճանապարհով։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ Ուկրաինան հակամարտության մեջ արդեն տանուլ է տալիս, այնինչ կարող էր խուսափել դրանից։ «Անկեղծ ասած, նրանք կարող էին պայմանավորվածության հասնել ավելի քիչ տարածքների շուրջ, քան այն, որը Ռուսաստանն արդեն օկուպացրել էր: Եվ ոչ ոք չէր զոհվի», – ասել է Թրամփը NBC-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ նկատի ունի «Ղրիմը և այլ շրջանները», որոնք բռնակցվել են Ռուսաստանին:
Ֆինլանդիայի նախագահն ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կես ժամից ավելի խոսել է Լերմոնտովի բանաստեղծության մասին։ Ինչպես հայտնել է Սաուլի Նինիստոն, նրանց հանդիպումը տեղի է ունեցել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից ռազմական գործողության մեկնարկից առաջ։
2023 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանը զբոսաշրջությունից ստացել է 2,9 միլիարդ դոլարի եկամուտ, նշված է Վրաստանում ներդրումային առաջատար բանկի՝ Galt & Taggart-ի զեկույցում:
Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները կրկին լարվել են։ Հնչում են փոխադարձ մեղադրանքներ, ընդհուպ՝ բարձր մակարդակով։ Այս իրավիճակը մինչև ո՞ւր կհասնի, դեռ վաղ է գնահատել, հատկապես, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին նման սրացումներ մեկ անգամ չէ, որ եղել են։ Բայց դրանք գնալով խորանում են և նոր երանգ ստանում։ Հայաստանի իշխանություններն անթաքույց գնում են աշխարհաքաղաքական կողմնորոշումները փոխելու ճանապարհով։