H3N2 նոր տարբերակի բնորոշ ախտանիշներից են հանկարծակի ջերմությունը, որը կարող է լինել միջինից բարձր, ինչպես նաև ուժեղ մարմնական թուլությունը։
Դեկտեմբերի 1-ին ուժի մեջ մտած նոր կանոնների համաձայն՝ պարզեցված ընթացակարգերը, այդ թվում՝ օտարերկրացուն աշխատանք վստահելու դիմումը, կկիրառվեն հետևյալ երկրների քաղաքացիների համար.
Հաղորդվում է, որ զինծառայողը կորցրել է ոտքը, նրա վիճակը գնահատվում է ծանր:
Այսօր լրանում է մեկ տարին, երբ «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը կասեցնում է Եվրամիության հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը:
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 33 օտարերկրյա քաղաքացու։
Թուրքիայի «Asal Araştırma» հետազոտական ընկերությունը 2025-ի նոյեմբերին Թուրքիայի տնտեսության կառավարման նկատմամբ հասարակության վստահության վերաբերյալ սոցհարցում է անցկացրել։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թվային աշխարհում երեխաների անվտանգության բարձրացման համար տարվող աշխատանքներին։
Ավելի վաղ Պեսկովը հայտնել էր, որ Վաշինգտոնը Մոսկվային ուղարկել է Ուկրաինայի համար իր խաղաղության ծրագրի պարամետրերը, որոնք մշակվել էին Ժնևում ԱՄՆ-Ուկրաինա խորհրդակցությունների արդյունքներից հետո։
Հայաստանը նրանց պետք է՝ որպես Հարավային Կովկասում Ռուսաստանի նախկին ազդեցության բազա, Հայաստանը պետք է մաքսիմալ թուլանա, ենթարկվի Թուրքիային ու Ադրբեջանին, որպեսզի Ռուսաստանը դուրս մղվի Կովկասից, որպեսզի Ռուսաստանը չկարողանա վերադառնալ Հարավային Կովկաս: Ռեգիոնում պետք է ձևավորվի «Սուպեր Թուրքիա» երեք ծովերի վրա՝ հսկայածավալ ռազմական, տնտեսական ու էներգետիկ ռեսուրսներով:
Եվրահանձնաժողովն առաջարկել է աննախադեպ լուծում՝ Ռուսաստանի սառեցված ակտիվները վերածել փոխհատուցման վարկի։ Այդ միջոցների մեծ մասը պահվում է Բելգիայի Euroclear պահոցում, հետևաբար խնդրի լուծման բանալին Բելգիայի կառավարության ձեռքում է։ Սակայն այն չի շտապում կանաչ լույս վառել։
2025թ. նոյեմբերի 27-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրապարակել է 2020 թվականի 44-օրյա պատերազմի զոհերի թիվը և պնդել, որ դա պաշտոնական տվյալ է, և, իբր, վաղուց հրապարակված:
Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Հալուք Գյորգյունը տեսանյութ է հարապարակել նոր կամիկաձե անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ)՝ «SKYDAGGER TOYCA 05»-ի և «Skydagger 7 FPV»-ի փորձարկումից։
Էդգար Ղազարյանն ու Դավիթ Սարգսյանը «Երկու ճակատ» պոդկաստի հերթական թողարկմանն անդրադառնում են վարչախմբի պարագլխի՝ Թուրքիայի շարունակական նախապայմանները հերթով բավարարելու քաղաքականությանը, համեմատականներ անցկացնում մի կողմից՝ նախկին իշխանությունների, հատկապես՝ Սերժ Սարգսյանի վարած «ֆուտբոլային դիվանագիտության» օրոք Հայաստանի պետական և ազգային շահերի պահպանման, մյուս կողմից՝ Փաշինյանի այսօրվա թշնամահաճո կեցվածքի միջև։
«Ես ուրախ եմ հայտնել, որ Ռուսաստանի նախագահը վստահեցրել է վարչապետ Վիկտոր Օրբանին, որ Ռուսաստանը կկատարի իր պայմանագրային պարտավորությունները՝ թե՛ բնական գազի, թե՛ նավթի մատակարարման համար։ Համաձայնեցված ծավալները Հունգարիա կհասցվեն ժամանակին», – ըստ ՏԱՍՍ-ի՝ ասել է նա:
Ըստ Transparency International Georgia-ի (TI)՝ սեպտեմբերին «Վրացական երազանք»-ին նվիրաբերվել է 4.1 միլիոն լարի։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների
«Սա Սահմանադրության հիմքերի կոպիտ խախտում է, և վաղ թե ուշ դա անողները պետք է կանգնեն օրենքի առաջ։ Օրենքով երկրում քրեական վարույթ նախաձեռնելու հնարավորություն ունեցող մարմիններն արդեն իսկ պետք է գործընթաց սկսած լինեին»,- ասաց Խաչատրյանը։
Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը մասնակցել է արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (DEIK) և Մարոկկոյի ձեռնարկությունների ընդհանուր կոնֆեդերացիայի (CGEM) կողմից կազմակերպված Թուրքիա-Մարոկկո գործարար և ներդրումային ֆորումին։
Սա մի նախագիծ է, որին ես անդրադառնում եմ արդեն 6 տարի, և այն ունի ամբողջ տարածաշրջանի աշխարհագրությունը փոխելու հսկա ներուժ։
Հայաստանը ոտքի կկանգնի, եթե գտնվի այն առանցքը, որի շուրջ կհավաքվեն բոլորը։ Իսկ եթե մենք ոչինչ չանենք, պարզ է, որ դրսից փորձում են որոշել Հայաստանի ճակատագիրը. 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այսպիսի կարծիք հայտնեց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցող հասարակական-քաղաքական զարգացումների և Եկեղեցու դեմ արշավի մասին։
Ռուս իլյուզիոնիստ և «Գուշակների ճակատամարտ» շոուի նախկին հաղորդավար Սերգեյ Սաֆրոնովը պնդում է, որ Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ֆիլիպ Կիրկորովը գաղտնի այցելել է հատուկ ռազմական գործողությունների գոտի և օգնություն է ցուցաբերել Դոնբասում գտնվող երեխաներին: Նա այս մասին բացահայտել է «Страсти» կայքին տված հարցազրույցում։
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեփուլի հետ, ինչից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։
Անդրեյ Երմակը հրաժարական է տվել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Անցկացվել են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը:
2025թ. նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Հանրապետության Գաբալա քաղաքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 12-րդ հանդիպումը:
Շրի Լանկայում ուժեղ անձրևները հանգեցրել են մահացու սողանքների և ջրհեղեղների, որոնց հետևանքով զոհվել է ավելի քան 40 մարդ, իսկ առնվազն 21-ը համարվում են անհետ կորած։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։
Լատվիայի կառավարությունը քննարկում է Ռուսաստան տանող երկաթուղու հատվածները լիովին ապամոնտաժելու հնարավորությունը։ Հարցն արդեն քննարկել են նախագահ Էդգարս Ռինկևիչսը և վարչապետ Էվիկա Սիլինան։ Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Զրույցի ժամանակ Սպիտակ տան ղեկավարին հարցրել են՝ արդյոք նա կցանկանար գոլֆ խաղալ Բայդենի հետ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վերջնագիր է ներկայացրել Կիևին՝ Ուկրաինայում հատուկ գործողությունների դադարեցման պայմանների վերաբերյալ։ Այս մասին գրում է բրիտանական Daily Express թերթը։
ւմ է «Հյուսիսային հոսք» գազատարի վրա ահաբեկչական հարձակմանը մասնակցելու մեջ, հայտարարել է Գերմանիայի գլխավոր դատախազը։
Գերատեսչությունը հիշեցրել է, որ կասկածյալը ձերբակալվել է 2025 թվականի օգոստոսի 21-ին Ռիմինի նահանգում (Իտալիա) և տեղափոխվել Գերմանիա։