Թուրքիայի հասարակությունը չի վստահում երկրի տնտեսության կառավարմանը

Թուրքիայի «Asal Araştırma» հետազոտական ընկերությունը 2025-ի նոյեմբերին Թուրքիայի տնտեսության կառավարման նկատմամբ հասարակության վստահության վերաբերյալ սոցհարցում է անցկացրել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Թուրքիայի քաղաքացիական օրակարգի հետազոտություն» խորագրով անցկացված ուսումնասիրության համաձայն՝ այդ վստահությունը լրջորեն թուլացել է։

Մասնակցիներին ուղղվել է «Արդյո՞ք վստահում եք տնտեսության կառավարմանը» հարցը, ինչին ի պատասխան 70․4 տոկոսը պատասխանել է, որ ընդհանրապես չի վստահում, 10․2 տոկոսը՝ «Ո՛չ վստահում եմ, ո՛չ չեմ վստահում», 16․6 տոկոսը՝ «վստահում եմ/շատ եմ վստահում», իսկ 13 տոկոսը՝ «Չեմ կարողանում պատասխանել»։

Թուրքական մամուլում ընդգծվում է, որ տնտեսության կառավարման նկատմամբ նման պատասխաններն աննախադեպ պատկեր են ստեղծում և ցույց տալիս, որ տնտեսական քաղաքականության նկատմամբ հասարակության շրջանում եղած անվստահությունը հետզհետե խորանում է։

Տեսանյութեր

Լրահոս