Բաժիններ՝

Վրաստանում ձերբակալվել է 33 օտարերկրացի

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները ձերբակալել են 33 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ձերբակալվածների թվում են Հնդկաստանի, Գանայի, Նիգերիայի, Պակիստանի, Իրանի, Քենիայի, Թունիսի, Եմենի, Եգիպտոսի, Թուրքիայի, Չինաստանի, Մարոկկոյի և Բանգլադեշի քաղաքացիներ։

«Հաստատվել է, որ նրանք երկրում են գտնվել «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» Վրաստանի օրենքով սահմանված պահանջների խախտմամբ»։

Ներկայում նշված անձինք տեղավորված են Միգրացիայի դեպարտամենտի ժամանակավոր բնակության կենտրոնում։ Շարունակվում են համապատասխան ընթացակարգերը նրանց երկրից վտարելու համար», — ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս