Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրի տարածքից արդեն շուրջ 680 տոննա վառելիք է մատակարարվել Աբխազիա, հայտնում է «Գրուզիա-Online»-ը:
ԱՄՆ Պետդեպարտամենտը Կոնգրեսին ծանուցել է Թուրքիայի մտադրության մասին՝ մոտ 256 միլիոն դոլար արժողությամբ հնացած ամերիկյան սպառազինության խոշոր խմբաքանակ վերաարտահանելու Կիևին:
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին:
OpenAI-ը թողարկել է ChatGPT-ի՝ դեռահասների համար նախատեսված ռեժիմը, որը ուսուցման և անվտանգության շուրջ է կառուցվել, գրում է AP-ն։ Այս ռեժիմն ավելի խիստ սահմաններ է սահմանում հարաբերություններում. մոդելն իրեն ընկեր չի կոչի, չի ակնարկի անձնական զգացմունքների մասին կամ օգտատիրոջը չի ներշնչի, որ գիտակցություն ունի։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը երեքշաբթի հայտարարել է, որ ճիշտ է վարվել, երբ նամակագրության մեջ է մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր խորհրդական Սյուզի Ուայլսի անունից հանդես եկող անձի հետ, գրում է Politico պարբերականը։
Պենտագոնը դիտարկում է Պարսից ծոցի երկրներում ամերիկյան ռազմական ներկայությունը կրճատելու հնարավորությունը՝ Իրանի հետ պատերազմից հետո, քանի որ իրանական հարվածները բացահայտել են խոշոր ամերիկյան բազաների խոցելիությունը:
Օգոստոսի 18-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նիստը։
ԱՄԷ նախագահ Մուհամմադ բին Զայիդ Ալ Նահայանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցությունը, երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, հայտնում է էմիրաթական WAM պետական գործակալությունը:
Անկարայում Ինդոնեզիայի դեսպանատան կողմից կազմակերպվել է ընդունելություն «Ինդոնեզիայի անկախության օրվա» առթիվ։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի՝ որպես թույլ երկրի մասին պատկերացումն ամբողջությամբ փարատվել է, իսկ Թեհրանի արտաքին քաղաքականությունը պատերազմից հետո սկզբունքորեն տարբերվելու է հակամարտությանը նախորդած ժամանակաշրջանից, հաղորդում է Tasnim-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս բանակցություններ չի վարում կամ չի պլանավորում վարել Իրանի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրել է Թրամփը Truth Social-ում։
Սիրիայում Աբու էլ-Դուհուր ավիաբազայի վրա Իսրայելի ավիահարվածները անհարկի էսկալացիա են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը, և մենք խորապես մտահոգված ենք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան և Թրամփի՝ Սիրիայի ու Իրաքի հարցերով հատուկ բանագնաց Թոմաս Բարաքը։
Վերջին տասնամյակների աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ համաշխարհային տնտեսական համակարգի և միջազգային անվտանգության փոխկապակցվածությունը թևակոխել է որակապես նոր փուլ։
Մերձավոր Արևելքում շարունակվող ճգնաժամը հանգեցրել է Միացյալ Թագավորությունում և Եվրոպայի մեծ մասում էներգակիրների գների կտրուկ բարձրացմանը, ինչն է՛լ ավելի է սրել կենսապայմանների թանկացման հետ կապված իրավիճակը․ գրում է Euronews-ը։
Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է Ռուսաստանի հնարավոր հարձակմանը Բալթյան երկրների վրա։ Ինչպես պարզել է Bild-ը, ՆԱՏՕ-ն մշակել է գործողությունների երեք տարբերակ այն դեպքի համար, եթե ռուսական զորքերը հարձակվեն Էստոնիայի, Լատվիայի կամ Լիտվայի վրա։ Գլխավոր նպատակներն են կանգնեցնել առաջխաղացումը և հնարավորինս թուլացնել ռուսական ուժերը։
Մեծ Բրիտանիան «100 տոկոսով» կաջակցի Ուկրաինային Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է վարչապետ Էնդի Բըրնհեմը Մոսկվայի նախազգուշացումից հետո, թե Լոնդոնի կողմից Կիևին անօդաչու թռչող սարքերի մատակարարումը «հետևանքների» կունենա։
ՄԱԿ-ն ահազանգում է, որ շաբաթավերջին իսրայելական բանակի գործողությունների հետևանքով բռնության «տագնապալի սրացում» է գրանցվել Լիբանանի հարավում, որտեղ Իսրայելը պնդում է, որ հարվածներ է հասցնում Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի ենթակառուցվածքներին:
Եվրոպական միությունը ողջունում է Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Նորվեգիայի և Ուկրաինայի որոշումը՝ միանալու Բելառուսի դեմ ԵՄ սահմանափակող միջոցներին։
Սիրիական պետական «El Ikhbariye» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Իսրայելի բանակը վաղ առավոտյան 8 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու Զուհուր ռազմական ավիաբազային։ Նշենք, որ այն սահմանակից է Թուրքիային ու գտնվում է թուրք-սիրիական սահմանից 70 կմ հեռավորության վրա։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Դոհան հնարավոր է համարում նոր համաձայնագրի կնքումը Միացյալ Նահանգների և Իրանի միջև, որը թույլ կտա լիովին ավարտել ընթացիկ հակամարտությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։
DW-ի հաղորդմամբ՝ ԵՄ ևս չորս երկիր կդադարեն ճանաչել ՌԴ-ի ոչ բիոմետրիկ անձնագրերը։
Մեծ Բրիտանիայի 3 նախարարի, այդ թվում՝ պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի անձնական բջջային հեռախոսահամարները հրապարակվել են առցանց։
«Ճիշտ այնպես, ինչպես Թրամփը ճիշտ գրեց հավերժական Պարսից ծոցի անունը, շատ չանցած՝ կա՛մ կշտկվի Հորմուզի նեղուցի վերաբերյալ նրա մոլորությունը, կա՛մ մենք ինքներս կցնդեցնենք մոլորության մեջ ապրող այդ մարդու պատրանքները», — հայտարարել է նա:
Դա պայմանավորված է Սեուտայում միգրանտների առջև ծառացած կենցաղային ծանր պայմաններով, մասնավորապես՝ սննդի, ջրի և կացարանի պակասով։
Սիրիայի հարցով ԱՄՆ բանագնաց Թոմ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելն է կանգնած Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող և այլևս չօգտագործվող ավիաբազայի վրա իրականացված հարձակման հետևում։ Բարաքն այս թեմայի շուրջ գրառում է կատարել X հարթակում՝ քննադատելով «անտեղի էսկալացիան»։
Սպիտակ տան ղեկավարը վերջերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն վերահսկում է Հորմուզի նեղուցը: Նրա խոսքերին արձագանքել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ ջրային զարկերակը կառավարում է Իրանը:
Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել Դոնեցկի Հանրապետության Օրեխովատկա բնակավայրը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև ծովային շրջափակումը և նավթային պատժամիջոցները չվերացվեն. հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Ինչո՞ւ է Վրաստանում դեղերի տեսականին ավելի լայն, իսկ գներն՝ էժան. Բադալյանը հայտնագործեց պատճառը
Վերջին ամիսների ընթացքում գլխավոր դատախազ Թոդ Բլանշի հանձնարարությամբ մենք աշխատել ենք ծրագիր մշակելու ուղղությամբ, որը թույլ կտա վերականգնել 30 միլիոն ամերիկացիների զենք կրելու իրավունքը