ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է փաստաբան Ուիլ Շարֆին, որը նախկինում ներկայացրել էր իրեն դատարանում, որպես իր օգնական և Սպիտակ տան իրավական հարցերով խորհրդական նշանակելու որոշման մասին։
Իմ սեփականությունն Ադրբեջանին հանձնած դավաճանները Էդգար Ղազարյանին ներողություն են քաշում, որ Տավուշի ականները մաքրած, և դրանով Ադրբեջանին մեր տարածքները հանձնած սակրավորների մասին ասել է, որ պետք է սատկեն:
Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքում հեռակառավարվող նավակների հարձակման վտանգ է հայտարարվել։ Բոլոր լողամիջոցների ելքը ծով փակվել է։
Բրիտանիայի էլիտար հատուկ ստորաբաժանումների K3 Scout անանձնակազմ հետախուզական նավերը գաղտնի տեղեկություններ են փոխանցել Չինաստանին, գրում է The Telegraph–ը։
Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը համատեղ հայտարարությամբ նախազգուշացրել են Եվրոպա «չվերահսկվող միգրացիայի» վտանգների մասին՝ կրկին կոչ անելով ԵՄ տարածքից դուրս ստեղծել այսպես կոչված «վերադարձի կենտրոններ», որտեղից մերժված ապաստան հայցողները կուղարկվեն իրենց հայրենի երկրներ։
Լեհաստանը մտադիր է քաղաքացիներին SMS հաղորդագրություններով նախազգուշացնել, երբ Ուկրաինայի վրա հարձակումների ընթացքում իր ռազմաօդային ուժերը կործանիչներ են բարձրացնում օդ։ Այս մասին հայտնել է երկրի պաշտպանության փոխնախարար Մագդալենա Սոբկովյակ-Չարնեցկան՝ ընդգծելով, որ այս որոշումը հուլիսի 30-ի միջադեպի հետևանքն է։
Եվրոպական ժողովրդական կուսակցության առաջնորդ Մանֆրեդ Ուեբերը կոչ է արել Աֆրիկայում արագորեն ստեղծել միգրանտների վերադարձի կենտրոններ, այն բանից հետո, երբ հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ ներխուժեցին Իսպանիայի Սեուտա էքսկլավ․ գրում է politico.eu-ն։
Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին հանդիպման առաջարկ է փոխանցել՝ բանավոր, «Ազատությանը» փոխանցել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինված ուժերը օգոստոսի 17-ից 27-ը կանցկացնեն Ulchi Freedom Shield ամենամյա լայնածավալ զորավարժությունները: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել են զինվորականները, հաղորում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքա Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի և Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի հետ։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
Պոլսո Հայոց Պատրիարքարանը հայտարարություն է տարածել:
Իսկապե՞ս շնորհավորելու առիթ կա, և մեզ ո՞ւր է տանելու այդ համաձայնագիրը՝ 168․am-ը հետաքրքրվեց քաղտնտեսագետ Հրանտ Միքայելյանից։
Ուկրաինայում ռուսական հարվածների պատճառով փաստացի չի մնացել ոչ մի ամբողջական ջերմային էլեկտրակայան, ինչը լուրջ խնդիրներ է ստեղծում ձմռան նախաշեմին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։
Պաշտոնյաների խոսքով՝ կիրակի օրը Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթերի մերձակայքում առնվազն երեք թեթև ավիացիայի ինքնաթիռ խախտել է թռիչքների ժամանակավոր սահմանափակումները, այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանգստյան օրերն անցկացնում էր իր գոլֆ-ակումբում, հաղորդում է Fox News-ը։
Պենտագոնը հաստատել է, որ գերատեսչությունը պահանջել է ռազմական կորպորացիաներից մեծացնել սպառազինությունների արտադրությունն ու մատակարարումները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հարցազրույց է տվել թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությանը։ Ֆիդանը, խոսելով Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ Թուրքիայի կնքած ռազմական համաձայնագրի մասին, անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան գործընթացին:
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։
Անընդհատ մուսոնային անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու ջրհեղեղները Ֆիլիպիններում խլել են առնվազն 12 մարդու կյանք։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Թաիլանդի Նոնթաբուրիի նահանգում նախկին տեղացի պատգամավոր Չալոնգ Ռիվրաենգը կրակել է տեղական իշխանությունների պաշտոնյա Թոնգչայ Ենպրասերտի վրա նրա գրասենյակի առջև, այնուհետև զանգահարել է YouTube-ի ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդման հաղորդավարին և խոստովանել իր արարքը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Չնայած ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը նվազեցնելու ուղղությամբ Եվրոպայի գործադրած ջանքերին՝ Ռուսաստանից ԵՄ հեղուկացված բնական գազի ներմուծման ծավալը կրկին աճել է։ Ինչպես հայտնում է Welt am Sonntag թերթը՝ հղում անելով Էներգետիկայի և մաքուր օդի հետազոտությունների կենտրոնի (CREA) տվյալներին, հունիսին Եվրամիության երկրները Ռուսաստանից գնել են 14%-ով ավելի շատ հեղուկացված բնական գազ, քան մեկ տարի առաջ։
Հարևան երկրում «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը չի նպաստում խաղաղությանը. Վիլեն Գաբրիելյան
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներն այսօր սկսել են քննարկել օրինագիծ, որը սահմանափակ համաներում է նախատեսում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների համար։ Սա օրենսդրական առաջին քայլն է՝ տասնամյակներ շարունակվող արյունալի բռնությանը վերջ տալու համար:
Բուլղարիայի Տրյավնա քաղաքի մոտ գտնվող զենքի գործարանի զինամթերքի պահեստում հրդեհ և պայթյուն է տեղի ունեցել, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Մոլդովայի ԱԳՆ–ն հետ է կանչել Մոսկվայում իր դեսպան Լիլիան Դարիին հանրապետության տարածքում ընկած անօդաչուի հետ կապված խորհրդակցությունների համար։ Այս մասին հայտնել է դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Իրանը և Օմանը Հորմուզի նեղուցի կառավարման համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել ստեղծել նոր մեխանիզմներ նեղուցի անվտանգության ապահովման համար: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային:
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Լիբանանում իսրայելական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 4335-ի։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Ադրբեջանական արտադրողները հայկական ապրանքների մատակարարումների կրճատման ֆոնին ամրապնդում են իրենց դիրքերը ռուսաստանյան շուկայում: «Ակցենտներ» վերլուծական կենտրոնի տվյալներով՝ ռուսաստանյան խանութներում ազատված տեղերն արագորեն լրացնում են այլ երկրների, առաջին հերթին՝ Վրաստանի և Ադրբեջանի մատակարարները:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Սպիտակ տունը «մտահոգված չէ» Գազայի ծրագրի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարությունից։ Այդ մասին հայտնել է Axios-ի թղթակից Բարակ Ռավիդը։
Իտալիայի Սիցիլիա կղզու արևելքում գտնվող Կատանիայի օդանավակայանում օգոստոսի 10-ին չեղարկվել են ժամանող չվերթները մինչև այդ երկրի ժամանակով ժամը 17:00-ն՝ Էթնա հրաբխի նոր ժայթքումից առաջացած մոխրի ամպի՝ օդանավակայանի շրջակայքի օդային տարածք տարածվելու պատճառով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտնել է օդանավակայանի օպերատոր SAC-ը։
Ինչո՞ւ եմ ամեն օր ասում՝ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակում է զավթողական ծրագիր ու դրան պետք է տրվի հենց այդ քաղաքական գնահատականը․․․